Հայաստանի ֆուտբոլի հավաքականն աշխարհի 2026թ առաջնության շրջանակում այսօր անցկացրեց ընտրական առաջին հանդիպումը: Մեր թիմը սեփական դաշտում ընդունեց այս տարվա Ազգերի Լիգայի հաղթող Պորտուգալիայի ընտրանուն և պարտվեց 0:5 հաշվով:
Սա երկու երկրների ազգային թիմերի թվով 7-րդ դիմակայությունն է: Նախկինում կայացած 6 խաղերից 4-ն ավարտվել է մրցակցի առավելությամբ, իսկ երկուսում գրանցվել է ոչ-ոքի արդյունք: Երևանում մեր ընտրանին միայն մեկ անգամ էր զիջել Պորտուգալիայի հավաքականին: Դա տեղի է ունեցել 2015թ հունիսի 13-ին, երբ Կրիշտիանու Ռոնալդուի հեղինակած հեթ-տրիկի շնորհիվ պորտուգալացիները 19 տարվա մեջ առաջին անգամ հաղթանակ տոնեցին Երևանում՝ 3:2: Մինչ այդ, 1996-ին, կողմերը գոլազուրկ ոչ-ոքի էին արել, իսկ 2007-ին մեկական գնդակ էին փոխանակել իրար հետ:
40-ամյա ֆուտբոլիստը, որը մասնակցել է Հայաստանի հետ նախորդ չորս հանդիպումներին, այսօր անցկացրեց իր` թվով 222-րդ խաղը Պորտուգալիայի ազգային թիմի կազմում: Դա համաշխարհային ռեկորդ է:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն ընդգրկված է աշխարհի 2026թ առաջնության եվրոպական գոտու ընտրական F խմբում, որտեղ բացի Պորտուգալիայի հավաքականից հանդես են գալիս նաև Իռլանդիայի և Հունգարիայի ազգային թիմերը, որոնք այսօր հանդիպում են Դուբլինում:
Այսօրվա խաղից հետո Պորտուգալիան 3 միավորով ստանձնեց առաջատարությունը խմբում:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test