Լուսանկարը՝ Armeniasputnik-ի
Վերջին ամիսներին մամուլը և սոցիալական ցանցերի օգտատերը հաճախ են Վանո Սիրադեղյան ցիտում: Սիրադեղյանը քաղաքագիտության «գուրու» չէր, ահռելի տեղեկացվածությունը մատուցում էր որպես բելետրիստիկա, բայց մի քանի ստույգ բանաձևումներ ունի: Դրանցից, թերևս, ամենաքաղաքականը և, մանավանդ, զգաստացնողն այն է, որ անկախ պետության հռչակմամբ ազգային –ազատագրական պայքարն ավարտվում է:
Այդ իմաստով հայ ժողովուրդն ունի քաղաքական մի հայրենիք, և դա Հայաստանի անկախ պետությունն է, որ հռչակվել է 1918 թվականի մայիսի 30-ին և չորս օր հետո ճանաչվել Օսմանյան Թուրքիայի կողմից:
Խորհրդային Միության փլուզումով Հայաստանը վերագտել է անկախությունը և մոտ երեսունհինգամյա տվայտանքներից հետո փորձում է վերադառնալ ճշմարտությանը, որ ազգային-ազատագրական պայքարն ավարտվում է պետական ինքնիշխանության հաստատմամբ:
Ղարաբաղյան Շարժման և առաջին պատերազմը, հետագա ավելի քան քառորդդարյա «զուգապետության» դարաշրջանը, քառասունչորյայի ծանր պարտությունը և հատկապես Արցախի հայաթափումն, իհարկե, առօրյայում «վրեժի հուր են բորբոքում», բայց մենք ապրում ենք «երրորդ համաշխարհային պատերազմի» իրավիճակում և պարտավոր ենք հաշվի նստել առկա իրողությունների հետ:
Հայ երիտասարդ քաղաքագետը ներշնում է, որ «առանց Արցախի Հայաստանը չի կարող որպես պետություն գոյատեւել»: Այս խոսույթը նոր չէ, շուրջ երկու տասնամյա վաղեմություն ունի և «ինստիտուցիոնալացվել է» 2017 թվականին, երբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն անվանվել է «Արցախի Հանրապետություն»՝ որպես «հայկական երկրորդ անկախ պետություն» և ամրագրվել սահմանադրությամբ:
Ըստ էության, այդ պահին փակվել է ԼՂ խաղաղ-բանակցային կարգավորման հնարավորության վերջին դուռը: Այդուհետև միջազգային միջնորդությունը կորցրել է ակտուալությունը, խնդիրը տեղափոխվել էքզիստենցիալ մրցակցության դաշտ. «Կամ մենք կհաղթենք, կամ՝ իրենք»:
Ի վերջո, հայ երիտասարդ քաղաքագետը սահմանում է, որ «մի անգամ վեր խոյացած դրոշը հավերժ խոնարհված չի մնա»,- նկատի ունենալով, ամենայն հավանականությամբ, որ անկախ Արցախի դրոշը մի օր կրկին վեր է խոյանալու: Այդ իղձը հարգելի է, բայց ինչո՞ւ կրկնել Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության «հայր» Մամեդ Էմին Ռասուլզադեին. Այդ կարգախոսի հեղինակը նա է, նկատի է ունեցել, որ խորհրդայնացած Ադրբեջանը դարձյալ անկախության կհասնի:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test