Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրել է․ «Տեսա, որ Տոկիոյի փողոցներում ծխելու արգելքի և աղբամանների բացակայության մասին տեսանյութերը մեծ տարածում են ստացել։ Հիմա ի՞նչ եք ասում, սիրելի քաղաքացիներ, փորձե՞նք մենք էլ առաջնորդվել այդ ռազմավարությամբ, թե՞ չփորձենք։ Ընդ որում, նման ռազմավարությամբ առաջնորդվելը չի նշանակում փորձել մեկ կամ երկու տարում հասնել այդ նույն կետին։ Դա անհնար է։ Նման ռազմավարությամբ գնալը նշանակում է 5-ից 10 տարում հասնել այդ կետին։ Եթե 10 տարում էլ չստացվի, շարունակել այնքան, մինչև ստացվի։ Բայց պիտի մեր մտքում այսօր որոշենք, որ հասնելու ենք այդ կետին։ Բոլորով, ժողովրդով, ամենքով>»։ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքեց, կայուն և արդար խաղաղություն հաստատեց, խաղաղության խաչմերուկ գործարկեց, Ադրբեջանի բանտերից վերադարձրեց հայ գերիներին, օկուպացիայից ազատեց Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանագոտում զավթված 200-250 քառակուսի կիլոմետր տարածքը, կոռուպցիան վերացրեց, «նախկինների» արած թալանը կոպեկ առ կոպեկ, քյաբաբ առ քյաբաբ ետ բերեց, տնտեսական հեղափոխություն արեց, հիմա էլ անցել է փողոցներում ծխելու արգելքին ու աղբամանների բացակայությանը։ Նիկոլ Փաշինյանը կեղծ թեմաներով շեղում է ժողովրդի ուշադրությունը։ Քաղաքական ֆոկուսնիկ է, աճպարարությամբ է զբաղված»։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test