Նիկոլ Փաշինյանի հռչակած Վեհարանի ազատագրման գործընթացի մեկնարկից ամիսներ անց եկեղեցու գործող քահանաներից Տեր Արամ քահանա Ասատրյանն առաջինը սեղմեց ամուսնացյալ քահանաներին ուղղված իշխանությունների պարզած ձեռքը, և հանդես եկավ իր միաբան եղբայրներին ուղղված քննադատությամբ։
Սուրբ Հովհանավանք վանական համալիրի հոգևոր հովիվը խոսեց Մայր Եկեղեցու կյանքն ապականող, այսպես կոչված՝ «…զազրելի բարքերի և Եկեղեցու կանոնական կարգերի համաձայն դրանց լուծման և կարգավորման կառուցակարգերի անհրաժեշտության մասին»։ Սրանից հետո նա արդեն ահազանգեց իբրև իրեն լռեցնելու փորձերի մասին։
Դե, ինչպես և սպասելի էր, իշխանական լրատվամիջոցներն անցան գործի, ու սկսվեց «Փրկենք տեր Արամին» օպերացիան․ հարցումներ Օհանավան գյուղի բնակիչների մասնակցությամբ, էմոցիոնալ տարբեր դրսևորումներով, թե՝ «իր համար կյանք էլ կտանք, ընտիր մարդ ա․․․», «թույլ չենք տա՝ տեր Արամին եկեղեցուց հեռացնեն» և այլն։
Տեր Արամի մասին՝ հակիրճ
Այս հոգևորականը, եթե անգամ մերժել է աստվածաշնչյան հիմնարար պատգամները չդատելու ու չբամբասելու մասին, ապա հասկանալի չէ՝ ինչպե՞ս է մերժել այն հոգևորականների սերն ու աջակցությունը, որոնց շնորհիվ ինքը հասել է իր այսօրեական մակարդակին, կայացել։
Կամ՝ ինչպե՞ս կարող է մի քանի ամիս շարունակ հաջակցություն Մայր Աթոռի ու Վեհափառի գրառումները սեփական էջում կիսող քահանան մեկ էլ հիշել, որ եկեղեցու համար այս նեղ օրերում պետք է քննադատի եկեղեցու բարքերը։
Ո՞ր ժամանակ էր Տեր Արամն ավելի ազնիվ․ երբ իր էջում կիսում էր իր թեմի տարածած հաղորդագրությո՞ւնը, որ «․․․կանգնած են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ազգընտիր Հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողքին», թե՞ որ հենց այս պահին որոշեց խոսել եկեղեցու խնդիրների մասին։
Ի դեպ, մեր տեղեկություններով, Տեր Արամը պատահական քահանա չէ ու ամենևին պատահական չէ նրա ըմբոստությունը․ ասում են՝ նա մոտ է Նիկոլ Փաշինյանի դստեր՝ Մարիամ Փաշինյանի հետ, որը պարբերաբար այցելում է Հովհանավանք։ Նկատենք՝ այդ եկեղեցի վերջերս այցելել էր նաև Աննա Հակոբյանը։
Ասում են նաև, որ Տեր Արամի նախադեպը հնարավոր է՝ միակը չլինի․ հոգևորականների հետ իշխանությունները սկսել են ակտիվ աշխատանքները․ առանձին համայնքներում պատարագներից հետո եկեղեցում ծառայող քահանաներին մոտենում են իբրև թե մտահոգ հավատացյալներ, հետաքրքրվում նրանց ապրուստով, խոսում եկեղեցու վարք ու բարքի մասին՝ նրանց առաջարկելով այլընտրանքներ։ Թերևս հենց այս կերպ են հասունացնում Փաշինյանի խաչակրաց արշավանքը Սուրբ Էջմիածնի վրա։
Այս ամենում հետաքրքրական են նաև իշխանական լրատվամիջոցների արձանագրումները, թե՝ տեսե՛ք՝ Տեր Արամի ըմբոստացումից հետո հետապնդում են հոգևորականին։ Հետապնդումների մասին տեղեկությունների իսկությունը դեռ պետք է ստուգել, բայց զարմանալի է, որ այդ մասին խոսում են այն լրատվամիջոցները, որոնք լռել են, օրինակ, երբ շատուշատ պաշտոնյաներ sms-ով ազատվել են՝ միայն Նիկոլ Փաշինյանի հետ «նույն առվով չհոսելու» համար։
Վերջին թարմ օրինակը, թերևս, Լիպարիտ Դրմեյանի հեռացումն է․ մարդն ուղղակի օրենքին էր հղում տվել ու ոչ թե՝ Փաշինյանին։
Հիշեցնենք՝ դեռ հուլիսի սկզբին Նիկոլ Փաշինյանը գրել էր․ «Եթե կաթողիկոսը չհեռացավ, իրար հետ եղբայրաբար կհեռացնենք, հարգելի ամուսնացյալ քահանաներ»։
Իսկ արդեն հուլիսի վերջին Փաշինյանը ներկայացրել էր Վեհարանն ազատելուց հետո գործողությունների ծրագիրը․ «Կտրիճ Ներսիսյանից ազատում ենք վեհարանը։ Որևէ ամուսնացյալ բարեվարք քահանա նշանակվում է Կաթողիկոսական տեղապահ, ով, բնականաբար, չի կարող հավակնել Կաթողիկոսի գահին»։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test