Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ինչի՞ց և ումի՞ց է զգուշանում Ալիևը 1in.am 1in.am

time
Ինչի՞ց և ումի՞ց է զգուշանում Ալիևը

Բաքվի լրատվամիջոցները, հղելով ռազմական գերատեսչության պաշտոնական հաղորդագրությանը, հայտնում են, որ Ադրբեջանի ռազմածովային ուժերը ցուցադրական զորավարժություններ են սկսել: Ըստ այդմ, դրանք նպատակ ունեն «անձնակազմին ուսուցանել ռազմանավերի հակաահաբեկչական պաշտպանության, ինչպես նաև կայանատեղում հնարավոր արտակարգ դրության պայմաններում գործողությունների պատրաստվածության հմտություններ»:

Զորավարժությունների ընթացքում նաև մշակվում են ռազմանավերի նավահանգստային կայանման վիճակում հակահրդեհային պաշտպանության, տուժածներին բժշկական առաջին օգնություն ցուցաբերելու և անձնակազմերի տարհանման միջոցառումներ:

Պաշտոնական հաղորդագրության ժլատ և գերազանցապես այլասացական բնույթի ձեւակերպումներից հասկացվում է երկու բան: Ադրբեջանում չեն բացառում, որ Կասպից նավատորմիղը կարող է ենթարկվել դիվերսիոն հարձակումների և ձեռնարկել են ոչ միայն գործառնական, այլև ավելի շատ արտաքին քարոզչական կանխարգելիչ քայլեր: Այդ զորավարժությունների իմաստով Իլհամ Ալիևը հավանական «դիվերսանտ երկրին» ասում է, որ նրա մտադրություններից տեղյակ է և ցուցադրում է հնարավոր հարձակմանն իր դիմադրողունակությունը:

Ավելի վաղ, դիտարկելով Կասպյան ավազանի էներգակիրների արդյունահանման և մանավանդ տարանցման երթուղիների շուրջ տարածաշրջանային և միջազգային մամուլի հրապարակումները, ենթադրաբար «կասպյան պատերազմ» էինք կանխատեսել:

Վերջին զարգացումները վկայում են, որ մրացկացային լարվածությունը մեծանում է: Տեղի է ունեցել աննախադեպ գործարք. Ադրբեջանական մի քանի հանքավայրեր, ինչպես նաև թուրքմենա-ադրբեջանական «Դոստլուկ» գազային հանքավայրի կառավարումը BP-ն փոխանցել է Թուրքիային: Գործարքի մանրամասնություններն առայժմ չեն հրապարակայնացվում: Բաքվի մամուլն ակնարկում է, որ Թուրքիան «թուրքմենա-ադրբեջանական «Դոստլուկ» հանքավայրը ստորջրյա խողովակաշարով կկապի ադրբեջանական ենթակառուցվածքներին»:

Այդ չափազանց հավակնոտ ծրագիրն, անկասկած, անվտանգային երաշխիքների կարիք ունի: Ադրբեջանի ռազմածովային ուժերի զորավարժություններն, ամենայն հավանականությամբ, ազդակ են, որ Կասպից ավազանում Բաքվի էներգետիկ շահերը հուսալի պաշտպանված են: Իսկ Ալիևի զգուշավորությունն, ըստ երևույթին, պայմանավորված է ռուս-ադրբեջանական լարվածությամբ, որ առայժմ հաղթահարման միտումներ չի դրսևորում: Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկն, այդուհանդերձ, համոզված է, որ «տնտեսական ընդհանուր շահերը թույլ կտան հաղթահարել տարաձայնությունները»:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test