Դադարներով, խախտումներով և չարաշահումներով, Մեծամորի մանկապարտեզի վերանորոգումը այդպես էլ ավարտին չհասավ։Մանկապարտեզում իրականացված վերանորոգման աշխատանքներում հայտնաբերված կեղծիքների և չարաշահումների հետևանքով ձերբակալվել են շինարարական ընկերությունների տնօրեններ։Խիստ ուշագրավ է այն, որ մանկապարտեզին հատկացված միջոցների հափշտակության բացահայտումներին զուգահեռ, այս ամենի գլխավոր պատասխանատուներից մեկը, Մեծամորի համայնքապետ Վահրամ Խաչատրյանը, ստանում է պաշտոնի բարձրացում և նշանակվում Արմավիրի մարզպետ։
Ընդդիմադիր ավագանու ներկայացուցիչները, չնայած գործի ամբողջական բացահայտման բացակայությանը, քննադատում են Վահրամ Խաչատրյանի մարզպետ նշանակումը՝ այն համարելով սխալ։Նրանց խոսքով, եթե չարաշահումները բացահայտվել են նրա համայնքապետ լինելու ժամանակ, ապա նշանակումը հիմնավորված չէ։
Նրանք նշում են, որ եթե երկիրը վաճառած վարչապետը պատասխանատվություն չի կրում, ապա ինչու պետք է կրի մարզպետը։
Բնակիչները պատմում են, որ մանկապարտեզի շինարարությունը սկզբում մեկնարկել է, սակայն շուտով դադարեցվել է, և ավելի քան մեկ տարի շարունակված դադարից հետո պարզվել է, որ տենդերը սխալ է կազմվել։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատել է՝ իրենց վարույթում քննվող քրեական գործի շրջանակում ձերբակալվել են շինարարական և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների տնօրեններ։Վերջիններիս մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու, դրան օժանդակելու, ինչպես նաև կեղծիք կատարելու մեջ։Դատարանը նրանց նկատմամբ կիրառել է կալանք, գրավ և տնային կալանք։
Մանե Գևորգյան
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test