Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Հայկական ավիաընկերություններն սկսել են օգտվել Ադրբեջանի օդային տարածքից mamul.am mamul.am

time
 Հայկական ավիաընկերություններն սկսել են օգտվել Ադրբեջանի օդային տարածքից

«Հետք»-ը գրում է․ «Մեկ շաբաթ է, ինչ hայկական ավիաընկերություններն այլևս չեն խուսափում ադրբեջանական օդային տարածք մտնելուց, ինչպես եղել է նախկինում:

Ճիշտ է՝ նախկինում ևս, տարբեր իրավիճակներով պայմանավորված (օրինակ՝ վատ եղանակային պայմաններ հայ-վրացական սահմանի հատվածում), ՀՀ գրանցումով օդանավերը երբեմն տարանցել են (տրանզիտ) ադրբեջանական երկինքը, այդուհանդերձ, որպես կանոն, նրանք հեռու են մնացել ոչ բարեկամ հարևանի օդ մտնելուց՝ նախընտրելով այն շրջանցել Վրաստանի և Ռուսաստանի օդային տարածքներով: Մեր տեղեկություններով՝ խնդիրը եղել է անվտանգությունը՝ պայմանավորված Ադրբեջանի թշնամական կեցվածքով․․․

Մինչև օգոստոսի 30-ը ՀՀ պաշտոնյաների բոլոր այն հայտարարությունները, թե իբր հայկական օդանավերն էլ թռչում են Ադրբեջանի վրայով այնպես, ինչպես որ նրանք են անցնում մեր երկնքով, եղել են մանիպուլյատիվ, ապակողմնորոշող: Իսկ ահա օգոստոսի 30-ից հետո փաստ է, որ ՀՀ գրանցումով օդանավերը տարանցում են Ադրբեջանի օդը սահմանված անցակետերով, ինչպես որ նրանք են անցնում մեր երկնքով Բաքվից դեպի Նախիջևան կամ Թել Ավիվ թռչելիս և վերադառնալիս: Այդուհանդերձ, փաստ է նաև, որ AZAL-ի տարանցիկ թռիչքները շաբաթվա կամ ամսվա կտրվածքով բազմապատիկ շատ են հայկական փոխադրողների տարանցիկ թռիչքների ընդհանուր քանակից»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test