Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Ինչքան էլ Փաշինյան Նիկոլը գոռա՝ խաղաղություն, մարդիկ հասկանում են՝ ում հետ գործ ունեն». Նալչաջյան 168.am 168.am

time

«Ինչքան էլ Փաշինյան Նիկոլը գոռա, որ դեպի խաղաղություն ենք գնում, մարդիկ հասկանում են՝ ինչ աշխարհում են ապրում, ում հետ գործ ունեն, և ինչպես ասում են՝ մեր ժողովրդի տառապանքը փորձ ունի»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը:

«Մարդիկ չեն հավատում խաղաղության կեղծ քարոզին: Դա ոչ թե խաղաղություն է, այլ ժողովրդին կամովին դեպի ինքնասպանություն տանելու գործընթաց է: Եթե Փաշինյան Նիկոլի և իր խմբակի թիկունքում կանգնածներին հաջողվեց դարակազմիկ խաբեություն Հայաստանի համար կազմակերպել և մեր երկիրը գցել այս ծուղակի մեջ, որի մեջ մենք գտնվում ենք, արդեն դա հնարավոր չէ: Խաղաղությունը շատ լավ բան է, մենք բոլորս երազում ենք խաղաղության մասին, բայց եթե խաղաղություն ասելով՝ քեզ տանում են նոր ավերածություններ, նոր արյուն, ուրեմն՝ այդ խաղաղությանը հավատալը նման է ինքնասպանության: Եթե մեր երկրի համար այս կեղծ խաղաղությունն ուղղակի կործանարար է, սա վերջին հարվածն է զոհին, օրվա իշխանությունների համար այդ խաղաղության քարոզը փրկօղակ է, որովհետև միայն խաղաղություն խոստանալով կարող են իրենց իշխանությունը դեռևս պահպանել»,- ասաց նա:

«Ինչքան էլ Փաշինյան Նիկոլը գոռա՝ խաղաղություն, մարդիկ հասկանում են՝ ում հետ գործ ունեն». Նալչաջյան

Կարինե Նալչաջյանն անդրադարձավ նաև Չինաստանում Փաշինյանի տիկնոջ ջերմ լուսանկարներին Էրդողանի և Ալիևի տիկնանց հետ:

«Բաջիների հանդիպում էր: Երեք բաջիների հանդիպում, որոնք ունեն նույն նպատակները, գնում են նույն ճանապարհով, իրարից գոհ են, նույնիսկ այն աստիճանի, որ շատերն են նկատել Մեհրիբանի դեմքի զարմանքը, թե՝ էս ի՜նչ գանձ է մեր ձեռքում հայտնվել, որ նույնիսկ չէին էլ երազի»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test