Վոլտան Toon Expo 2025-ի շրջանակներում տարածաշրջանում առաջին անգամ ներկայացնում է BYD Energy Storage բրենդը՝ որպես պաշտոնական ներկայացուցիչ և գործընկեր
Volta ընկերության գործադիր տնօրեն Նորայր Դումոյանը ArmLur.am-ի հետ զրույցում պատմել է, թե որքանով է կարևոր Volta-ի գործունեությունը և ինչ առաքելություն այն ունի։
«Մենք մի քանի տարի է, զբաղվում ենք վերականգնվող էներգետիկայի ոլորտում՝ արևային կայանների տեղադրմամբ և սպասարկմամբ։ Արևային էներգետիկայի ոլորտը կարելի է համարել կայացած։Մենք փորձում ենք քայլ առաջ անել, այսինքն՝ մենք ներմուծել ենք BYD ընկերության մարտկոցները, որոնց միջոցով հնարավորություն է ստեղծվում կուտակել հոսանքը և ծախսել»,- նշել է Դումոյանը։
Այսպիսով, 2025 թվականի սեպտեմբերի 5, 6 և 7-ին կայանալիք Toon Expo 2025 միջոցառման շրջանակներում Վոլտա ընկերությունը հանդես է գալու բացառիկ նորությամբ։ Վոլտան կդառնա BYD Energy Storage բրենդի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում և տարածաշրջանում՝ որպես վստահելի գործընկեր։
Volta-ն այս համագործակցության շրջանակում նախատեսում է լուծել 2 հիմնական խնդիր՝ տնային տնտեսության և բիզնես-արդյունաբերության ոլորտում։
«Առաջարկվող լուծումներից է մեծ մարտկոցների համակարգը, որն աշխարհում ունի լայն կիրառություն․ արևային կայանների միջոցով ցերեկային ժամերին արտադրվում է հոսանք, ապա կուտակվում է և երեկոյան ժամերին, երբ ծախսը համեմատաբար շատ է, բաշխվում է»,- ասում է Դումոյանը։
Այս համագործակցությունը նոր էջ է բացում Հայաստանի և հարևան երկրների էներգետիկ ոլորտում։ BYD Energy Storage համակարգերը համարվում են աշխարհում առաջատար լուծումներից մեկը՝ ապահովելով բարձր արդյունավետություն, երկարաժամկետ անվտանգություն և հուսալի էներգիայի պահեստավորում։
Volta-ի մարքեթինգի և հանրային կապերի բաժնի ղեկավար Օֆելյա Սարգսյանը փաստում է, որ ընկերության առաքելությունը մարդկանց կյանքը հեշտացնելն է։
«Volta-ի առաքելությունը նախ մարդկանց օգնելն է։ Օգնել՝ այսինքն ստեղծել լուծումներ, որոնց օգնությամբ մարդիկ կունենան զրոյական ծախս, ձեռք կբերեն լիարժեք անկախություն։ Եվ այս անկախությունը ոչ միայն ուղղակի արևային կայանի տեղադրման և անվճար էլեկտրաէներգիա ունենալու մասին է, այլ լրիվ ցանցից անկախ հոսանքի ապահովման մասին է։ Այս դեպքում BYD-ի կուտակիչները, որոնք Volta-ն Հայաստան է բերել, լիարժեք են դարձնում ընկերության տրամաբանությունը և ստեղծում են հնարավորություն ամբողջապես մեկ պատուհանից բոլոր լուծումները ձեռք բերելու»,- մանրամասնում է Օֆելյա Սարգսյանը։
Վոլտան իր պատվիրատուներին հնարավորություն է տալիս առաջին ձեռքից ձեռք բերել և օգտագործել BYD-ի առաջադեմ էներգիայի պահպանման լուծումները՝ կիրառելով դրանք թե՛ բնակելի, թե՛ բիզնեսի, և թե՛ պետական կառույցների համար։
Դումոյանը, խոսելով ընկերության նպատակներից, ասում է, որ իրենց նպատակը տարածաշրջանում նորարարական և կայուն էներգետիկ լուծումներ ներդնելն է, որոնք կբարձրացնեն էներգետիկ անվտանգության մակարդակը և կնպաստեն կանաչ ապագայի ձևավորմանը։
Էմմա Միքայելյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում․
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test