Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ուզում է գլուխկոնծի տան, բալետ պարեն, մեկ է, քաղաքական ջեբկիրներին ժողովուրդը գցել է աղբամանը. տեսանյութ armtimes.com armtimes.com

time
Ուզում է գլուխկոնծի տան, բալետ պարեն, մեկ է, քաղաքական ջեբկիրներին ժողովուրդը գցել է աղբամանը. տեսանյութ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի խոսքով՝ ընդդիմությունը երկար ժամանակ բայղուշություններ էր տարածում, թե ամեն ինչ տալու են, միջանցք են տալու, մարդկանց վախեցնում էին, հետո պարզվեց, որ նման բան չկա:

«Ցանկացած լավ բան Հայաստանի համար ինքնաբերաբար դառնում է ընդդիմության դագաղի հերթական մեխը, և մահախոսականը պետք է կառուցեն էս փաստը կոծկելու տեսանկյունից»,- նկատում է նա:

Վերջինիս խոսքով՝ միջանցք տալու վերաբերյալ բոլոր խոսակցությունները ցնդաբանություն են. «Դրանք մեր հանրությանը վախերի մեջ պահելու սրիկայաբար փորձեր են: Ուզում են կոնֆլիկտը հարատևի, որը ծառայում է օտար շահերին և նրանց հայաստանյան խամաճիկներին»:

Կոնջորյանն ընդգծում է՝ ընդդիմությունը Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը համարում էր կապիտուլյացիա, հիմա ասում են, որ պետք է վերադառնալ դրան:

«Հայաստանի ժողովուրդը նրանց վերջնականորեն ուղարկել է քաղաքական աղբանոցը: Նրանք հայ ժողովրդի հետ այրել են վստահության կամուրջները: Ուզում է հրապարակում գլուխկոնծի տան, բալետի շորեր հագնեն պարեն, մեկ է մարդիկ վերջնական ընդդիմությունից զզվել են դեռ նրանց իշխանության եղած ժամանակ: Ինչպես «Գիքոր» պատմվածքում՝ Բազազ Արտեմը ոնց գլխներին տվել է, արել են: Ցավոք, իրենք «գիքորացրել են» Հայաստանը»,- ասում է պատգամավորը:

Իշխող ուժի անդամի նկատառմամբ՝ Հայաստանն այժմ վարում է անկախ պետության քաղաքականություն:

Վերջինս հերքում է նաև այն պնդումները, թե ՀՀ-ում կյանքի է կոչվելու «Արևմտյան Ադրբեջան» կեղծ խոսույթը. «Երբևէ հարց չի քննարկվել ադրբեջանցիներով ՀՀ-ն բնակեցնելու վերաբերյալ: Ընդդիմության տարբեր շրջանակների նման դրսևորումները հիբրիդային պատերազմի մաս են կազմում»:

Խոսելով ՀՀ-ում կալանավորված ռուսաստանաբնակ, միլիարդատեր Սամվել Կարապետյանի ստեղծած «Մեր ձևով» շարժման մասին՝ պատգամավորն ընդգծում է՝ տկարամիտ, անբովանդակ հայտարարություններ են հնչեցնում. «Ասում են՝ քաղաքական չենք, բայց իշխանությունը տուր, ժողովո՛ւրդ ջան․ այսպես ուզում են ժողովրդին խաբել, քաղաքական ջեբկիրներ էլի»:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test