Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շինհրապարակ դարձած Ծաղկաձոր. մարզպետն ու քաղաքապետը տուրիստական քաղաքի կործանման ճանապարհին armlur.am armlur.am

time
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շինհրապարակ դարձած Ծաղկաձոր. մարզպետն ու քաղաքապետը տուրիստական քաղաքի կործանման ճանապարհին

Տուրիստական գլխավոր կենտրոններից մեկը՝ Ծաղկաձորը, վերջին տարիներին վերածվել է անկանոն շինարարությունների կլաստերի։ Բնակչի, զբոսաշրջիկի և հյուրի աչքին բացվում է ոչ թե անտառային, երբեմնի մաքուր օդ ունեցող քաղաքի գեղեցիկ պատկերը, այլ փոշոտ ու աղմկոտ, անխնամ ու փնթի շինհրապարակ։

Ակնհայտորեն ծառերը կտրում են, տարածքները վաճառում, իսկ քաղաքի արտաքին տեսքը թողնված է անխնամ՝ բախտի քմահաճույքին։

Ովքե՞ր են պատասխանատու

Այս կոլապսի գլխավոր մեղավորները երկուսն են․• Կոտայքի մարզպետ …• Ծաղկաձորի համայնքապետ …

Երբ յուրաքանչյուր ազատ հողակտոր վերածվում է բարձրահարկ շենքի, քաղաքապետը շռայլորեն տալիս է շինթույլտվություններ, իսկ մարզպետը նույնքան ցուցադրաբար անգործ է այս հարցում։

Քաղաքի «սիրտը»՝ փլուզված վիճակում

ArmLur.am-ի տեսախցիկը ֆիքսեց, որ Ծաղկունյաց հրապարակին հարակից տարածքը տարիներ շարունակ մնում է անխնամ ու կիսափլուզված։ Ընդ որում, սա քաղաքի այցեքարտն է, որը զբոսաշրջիկը առաջինն է տեսնում։

Ավելին՝ անգամ համայնքապետարանի դիմաց պատկերը ամոթալի է․ կոտրված սալիկներ, փլված մայթեր, խոտածածկ ու կեղտոտ տարածք։

Տուրիստական քաղաքի դեգրադացիան

Ծաղկաձորը, որ տարիներ առաջ միջազգային հարթակում հայտնի էր որպես առողջարանային և սպորտային կենտրոն, այսօր դարձել է անվերահսկելի շինարարության զոհ։ Զբոսաշրջիկը գալիս է տեսնելու բնություն ու հանգստանալու, բայց հանդիպում է փոշու ամպերի, քանդված այգիների և անտեսված քաղաքի։

Սա ոչ միայն քաղաքային, այլև ազգային վարկաբեկում է։ Մարզպետն ու քաղաքապետը, փոխանակ մտածելու քաղաքի կերպարը պահպանելու մասին, զբաղված են փաստացի ոչնչով։

Էմմա Միքայելյան

Մանրամասները՝ տեսանութում

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test