Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ո՞վ է «հավաքագրում» արցախցիներին 1in.am 1in.am

time
Ո՞վ է «հավաքագրում» արցախցիներին

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Անցած շաբաթ սոցիալական մեդիայով կարճ տեսանյութ տարածվեց, որտեղ Կրեմլի քարոզիչ Սոլովյովը խորհուրդ էր տալիս հնարավորություն ստեղծել, որպեսզի «Ղարաբաղի բանակի մնացորդները միավորվեն «ԴԺԿ» կամ «ԼԺՀ բանակին» և կռվեն Ուկրաինայի դեմ»: Սոլովյովը նույնիսկ «մեծահոգաբար» կարծիք էր հայտնում, թե նրանք «կարող են ունենալ իրենց առանձին տարբերանշանը»:

Ե՞րբ է հաղորդումը եթեր հեռարձակվել, կարևոր չէ: Փաստ է, որ ռուս-ադրբեջանական լարվածության և հայ-ադրբեջանական կարգավորման ֆոնին մոսկովյան քարոզչությունը փորձում է ռեանիմացնել «ղարաբաղցիների գործոնը»: Ինչի մասին էր, ի դեպ, նա սեպտեմբերի 2-ի առթիվ պետդումայի պատգամավոր Զատուլինի թունավոր գրառումը:

Մոսկովյան տեղեկատվա-քարոզչական զոնդաժը Հայաստանում չէր կարող անարձագանք մնալ, պաուզան, ամենայն հավանականությամբ, Սոլովյով-Զատուլին- Բաղդասարով «սուրբ երրորդության» հետ ունիսոն չստեղծելու հնարքով է պայմանավորված, լրատվամիջոցներից մեկը գրում է, որ «արցախցիները զանգվածաբար տեղափոխվում են Ռուսաստան և անդամագրվում «Արբատ» գումարտակին»:

Լրատվամիջոցը միաժամանակ քննադատում է Հայաստանի իշխանություններին, որ արցախցիների ներուժը բանակաշինությանը չի ներգրավում: Հարկ է այստեղ նշել, որ մի քանի լրատվամիջոցներ էլ պարբերաբար ներկայացնում ՀՀ ԶՈՒ ծագումով արցախցի բարձրաստիճան զինվորականների և նրանց ծաղրում, թե «համաձայն են Նիկոլ Փաշինյանի հետ, որ Արցախն Ադրբեջան է»:

Ընդդիմադիր կամ ոչ իշխանական մամուլը ժամանակին տագնապ է հնչեցրել նաև ԱԱԾ-ում արցախցի պրոֆեսիոնալներին ծառայության ընդունելու համար: Իսկ առհասարակ նույնիսկ մերձավոր, ծանոթ շրջանակների թռուցիկ դիտարկումն է վկայում, որ Արցախի ՊԲ, ԱԱԾ, ՆԳՆ բազմաթիվ ծառայողներ վաղուց Հայաստանի քաղաքացիություն են ձեռք բերել և շարունակում են իրենց մասնագիտական գործունեությունը:

Կան, իհարկե, նաև Ռուսաստան մեկնողներ, նրանց թվում, հավանաբար, «Արբատ»-ին անդամակցողներ էլ գտնվել են, գտնվում են կամ կգտնվեն: Բայց ինչպես ամբողջ աշխարհում, այս դեպքում էլ դա հատուկ ծառայությունների գործունեության հետեւանք է: Ո՞վ է արցախցիներին հավաքագրում: Սա նաև Հայաստանի անվտանգության խնդիրն է: Պատերազմում ամեն ինչ պատահում է, այդ թվում՝ գերություն և վարձկանության համար մեղադրանք:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test