Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նախկին պաշտոնյաներից զենքերը խլելու հարցը կհասնի Սահմանադրական դատարան․ կռիվ պահելու դիմաց armlur.am armlur.am

time
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նախկին պաշտոնյաներից զենքերը խլելու հարցը կհասնի Սահմանադրական դատարան․ կռիվ պահելու դիմաց

Նախկին պաշտոնատար անձանց պատկանող զենքերը առգրավվելու գործընթացը նոր փուլ կարող է թևակոխել։

Վերջիններս դատարան են դիմում՝ փրկելու համար իրենց պատկանող զենքերը, և չի բացառվում՝ հարցը հասնի Սահմանադրական դատարան։ Փաստաբան Արթուր Հովհաննիսյանը ներկայացնում է դատարանում այս պահին առկա վիճակը։

Հիշեցնենք, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը զենքի մասին օրենք էր բերել, որը Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ՝ 61 կողմ, 1 դեմ, 32 ձեռնպահ քվեարկությամբ ընդունել է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով՝

Դատելով իրավիճակից՝ բոլոր նրանք, որոնք օրենքի այս կետերին չեն ենթարկվում կամ չեն համապատասխանում, նրանց պատկանող զենքերը առգրավվում են։

Ավելին, մեկ ամիս առաջ ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանն ահազանգել էր, որ պարգևատրում ստացած զենքը ՆԳՆ-ն վերցրել է իր ձեռքից․ «Սեփականության իրավունքով ինձ պատկանող գույքը վերցվել է՝ զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայությունը հավաստող բժշկական փաստաթղթերը սահմանված ժամկետում չներկայացնելու հիմքով»,– նշել է Քոչարյանը։

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասնետ՝ տեսանյութում․

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test