Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ձևավորելու ենք արտախորհրդարանական միասնական ճակատ. Նարեկ Մալյան 168.am 168.am

time

Սեպտեմբերի 15-ից Հայաստանի Ազգային ժողովը կսկսի հերթական գումարման նստաշրջանի աշխատանքները։ «Արթուն ենք» շարժման համակարգող Նարեկ Մալյանի խոսքով՝ գոնե այս գումարման նստաշրջանի ընթացքում ԱԺ ընդդիմադիր պատգամավորները պետք է կյանքի կոչեն իրենց թիվ մեկ անելիքը՝ իմպիչմենտի միջոցով Փաշինյանին զրկեն իշխանությունից։

168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Նարեկ Մալյանն ընդգծեց՝ բոլոր այն ընդդիմադիրները, որոնք իմպիչմենտի չեն ենթարկի Նիկոլ Փաշինյանին, այսինքն՝ անվտահություն չեն հայտնի նրան, նշանակում է՝ վստահում են այդ մարդուն։

«Խորհրդարանի ներսում պետք է ձևավորվի միասնական ընդդիմադիր ճակատ, որին պետք է միանա արտախորհրդարանական միասնական ճակատը։ Հանրությունը, տեսնելով, որ դաշտը բաժանվել է երկու մասի՝ Փաշինյանի կողմնակիցներ և նրան չաջակցողներ, հանրային ճնշում է գեներացնելու, որի ազդեցության տակ բանակցելու ենք ՔՊ-ականների հետ, որոնք ցանկանալու են դուրս գալ այդ վիճակից, բայց դոփում են տեղում՝ շնորհիվ Ռոբերտ Քոչարյանի։

Մենք հիմա մեր ստրատեգիան պետք է փոխենք. պետք է շատ արագ արտախորհրդարանական ուժերի հետ ձևավորենք ճակատ և պարտադրենք խորհրդարանական ընդդիմությանը՝ աշխատել։ Սայլը տեղից շարժելու տարբերակն արտախորհրդարանական միասնական ճակատով խորհրդարանի ընդդիմությանը ճնշելն է»,- ասաց Մալյանը։

Ձևավորելու ենք արտախորհրդարանական միասնական ճակատ. Նարեկ Մալյան

Նրա խոսքով՝ այս գործընթացը սարսափելի ցավոտ է լինելու խորհրդարանական այն ընդդիմադիրների համար, որոնք չեն ձևավորի միասնական ընդդիմադիր ճակատ, ավելի ճիշտ՝ կբացակայեն այդ ճակատից։

«Ես խորհրդարանական ընդդիմությանը փրկօղակ եմ նետել, որ 2026 թվականին ժողովրդի աչքին սևերես չլինեն»,- ասաց Նարեկ Մալյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test