«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի խոսքով՝ վաշինգտոնյան համաձայնագիրը հրապարակվել է, և բոլորն են ծանոթ դրա բովանդակությանը, որում որևէ խոսույթ գոյություն չունի ադրբեջանցիներով ՀՀ-ն բնակեցնելու մասին:
Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի այն պնդումներին, թե Ադրբեջանը պատրաստվում է շուրջ 100 հազար մարդ ուղարկել Հայաստան «Արևմտյան Ադրբեջան» գաղափարախոսության շրջանակում:
Ըստ Բագրատյանի՝ և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում կան որոշակի խմբեր, որոնք պետություններից անկախ, այսպես ասած, խաղերի մեջ են և փորձում են հարաբերությունները սրել, որպեսզի խաղաղություն չլինի:
Իշխող ուժի անդամը վստահեցնում է՝ պաշտոնապես Ադրբեջանը նման նարատիվ չի ներկայացրել:
«Ինչպես ՀՀ-ում կան շրջանակներ, որ պնդում են, թե Արցախի հարցը փակված չէ, այնպես էլ Ադրբեջանում կան շրջանակներ, որոնք պնդում են, թե «Արևմտյան Ադրբեջան» պետք է լինի, սակայն սրանք պետական քաղաքականության ուղեծրում չեն»,- ասում է նա:
Պատգամավորի խոսքով՝ որպես ժողովրդավար երկիր՝ իշխանությունը չի ուզում լռեցնել կամ ճնշել կարծիքները՝ միաժամանակ կրկնելով, որ դրանք պետականամետ հայտարարություններ չեն. «Ընդդիմությունն ուզում է, որ թեժ մնա իրավիճակը, չավարտվի կոնֆլիկտը, որ ՌԴ-ն միջամտի, այսինքն՝ պղտոր ջրում ձուկ են որսում»:
Բագրատյանը կրկին հիշեցնում է, որ ճանապարհները ապաշրջափակվելու են փոխադարձության սկզբունքով:
Իսկ թե ինչպես կհաղթահարեն ժողովուրդները տարիների ատելությունը, անհանդուրժողականությունը, վերջինս ասում է՝ ժամանակ է պետք դրա համար:
Խոսելով ներքաղաքական թեմաներից, մասնավորապես ՀՀ-ում կալանավորված ռուսաստանաբնակ, միլիարդատեր Սամվել Կարապետյանի ստեղծած «Մեր ձևով» շարժման մասին՝ Սերգեյ Բագրատյանն ընդգծում է՝ գալիս է այն համոզմանը, որ իրոք ապաքաղաքական շարժում է, քանի որ նրանց արածի և ասածի մեջ բովանդակություն չկա, միայն ձևականություն է:
Առավել մանրամասն՝ հարցազրույցում:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test