Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ավինյանը նոր «թիկնապահ» ունի. ով էր դարձել նրա «պաշտպանը» armlur.am armlur.am

time
ՏԵՍԱՆՅՈՒԹ․  Ավինյանը նոր «թիկնապահ» ունի. ով էր դարձել նրա «պաշտպանը»

Այսօր Տիգրան Ավինյանը կրկին մասնակցում էր Գրքի երևանյան միջազգային փառատոնին, շրջայց կատարում տաղավարներով, իսկ այդ ընթացքում փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը կատարում էր Ավինյանի թիկնապահի դերը՝ արգելք հանդիսանալով լրագրողի համար։

Ավինյանը, լսելով «ձախողված քաղաքապետ» արտահայտությունը, խուսափում էր հաջորդիվ լրագրողի հետ առերեսվելուց՝ պաշտպանվելով Հովհաննիսյանի թիկունքում։

ArmLur.am-ը հարց էր փորձում հղել Երևանի չհաջողված քաղաքապետ Տիգրան Ավինյանին, որ նա ձախողել է քաղաքի կառավարումը․ առավոտից երեկո քաղաքում խցանումներն անպակաս են, ավտոբուսների ուղեվարձը թանկացավ, սակայն ավտոբուսների ոչ վիճակը բարելավվեց, ոչ աշխատելաոճն ու ժամանակը։

Ավինյանը խոստացել էր մինչև վերջ փոխել մահվան վերելակները, սակայն մինչ այժմ քաղաքի շենքերի կեսից ավելին սովետական վերելակներով է։ Բազմաթիվ են Տիգրան Ավինյանի «ասեք, կանենք» խոստումները, սակայն քաղաքի պայթյունավտանգ իրավիճակը իշխանությունների աշխատանքի մասին չի խոսում։

Ավինյանը չի իրականացրել նաև վարդաշենցիներին տված իր խոստումը․ նրանց այս տարիների ընթացքում ոչ վերաբնակեցրել է, ոչ էլ անգամ դրա իրականացման համար նախագիծ ներկայացրել։

Ավինյանի կառավարումն այնքան վատ է, որ կարծես թե քաղաքապետարանում սպասում են ակտիվ ուսումնական փուլի մեկնարկին, որ նոր միայն քերեն ասֆալտը, փորեն անդունդի պես խորը փոսեր Երևանի կենտրոնական փողոցներում, կաթվածահար անեն երթևեկությունը, և արդյունքում Երևանը չունենա ջրահեռացման համակարգեր։

Իսկ Ավինյանը դրսևորեց պատասխանատվությունից խուսափելու լավագույն տարբերակը՝ սեփական մեղքը բարդելով լրատվամիջոցի վրա։

Էմմա Միքայելյան

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test