Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«ՊՆ-ին բավարար է ստացվող ֆինանսական միջոցները»․ Հրաչյա Սարգսյան mamul.am mamul.am

time
 «ՊՆ-ին բավարար է ստացվող ֆինանսական միջոցները»․ Հրաչյա Սարգսյան

«Վերջին 30 տարիներին Ադրբեջանի ռազմական բյուջեն մի քանի անգամ ավելի շատ է եղել, քան ՀՀ բյուջեն։ Եթե ձեր հարցադրումը այն է, որ մենք ամբողջ մեր պետական բյուջեն նենց ավելացնենք, որ հասնենք Ադրբեջանի ռազմական բյուջեին՝ չի լինի»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ Պն փոխնախարար Հրաչյա Սարգսյանը՝ պարզաբանելով լրագրողի այն մտահոգությունը, որ Ադրբեջանը ինտենսից զինվում է, իսկ մենք նույնիսկ չենք ավելացնում ծխսերը։ «Էն ծավալի աշխատանքները, որ մենք իրականացնում ենք էս տարի, նույն ծավալով շարունակելու ենք հաջորդ տարի իրականացնել։ Ես ասեցի, որ 2024-ին, 2025-ին ինչ եղել է՝ նույն տրամաբանությամբ մենք 2026-ին ենք աշխատելու․․․ՊՆ-ին բավարար է այն ֆինանսական միջոցները, որոնք ստանում է»,- ասել է ՊՆ փոխնախարարը։ Հարցին՝ անտեղի՞ են մտահոգությունները, որ հնչում են ընդդիմադիր դաշտից, թե խաղաղության հաստատման համատեքստում իշխանությունն ընդառաջ է գնում Ադրբեջանի պահանջին՝ ապառազմականացնելով Հայաստանը, Հրաչյա Սարգսյանը պատասխանեց․ «Կարծում եմ, որ անտեղի են, չգիտեմ՝ որտեղից են վերցրել, նշանակում է, որ մենք Ադրբեջանի ասածները բերում ու ասում ենք, որ այստեղ նման բա՞ն ենք իրականացնում։ Պետք է ընդդիմադիրներից հարցնեք, թե ինչ փաստերի հիամ վրա են նման հայտարարություններ անում»։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test