Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ինչպես է փոխվել սահմանադրական բարեփոխումների օրակարգը 2019-ից մինչև այսօր fip.am fip.am

time

Սահմանադրական փոփոխությունների, ապա նոր Սահմանադրություն ունենալու հարցը Հայաստանի ներքին օրակարգում է 2019 թվականից։ Կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնությունը սկզբնական շրջանում պայմանավորված էր ներքաղաքական զարգացումներով, իսկ հետագայում նաև՝ անվտանգության ու արտաքին գործոններով։

«Փաստերի ստուգման հարթակն» ամփոփել է 2019 թվականից ի վեր սահմանադրական գործընթացները, դրանց շուրջ իշխանության դիրքորոշումը և ներքին ու արտաքին ազդեցիկ գործոնները։

2019 թվականի հոկտեմբերին ընդունված «2019-2023 թթ. իրավական և դատական բարեփոխումների ռազմավարությունը» փաստաթղթում Կառավարությունը սահմանադրական բարեփոխումները ներկայացրեց որպես առաջնային նպատակ։

Այդ ռազմավարության մեջ նշվում էր, որ 2015 թվականի սահմանադրական փոփոխությունները պայմանավորված էին «նախաձեռնող քաղաքական ուժի շահերով» (այդ ժամանակ իշխանության էր ՀՀԿ-ն–խմբ․), ուստի անհրաժեշտ էր վերանայել Սահմանադրական դատարանի կազմն ու դատավորների նշանակման մեխանիզմները, սահմանել պաշտոնավարման ժամկետներ, բարձրացնել դատական համակարգի թափանցիկությունն ու պատասխանատվությունը։

Այս օրակարգը զարգացավ Ռոբերտ Քոչարյանի գործի և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ ձևավորված ճգնաժամի պայմաններում։ Քոչարյանի պաշտպանները վիճարկում էին Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, իսկ Թովմասյանի վարքագիծն ընկալվում էր որպես կողմնակալ և քաղաքականացված։ Դա խորացնում էր անվստահությունը դատական համակարգի նկատմամբ։ Հիշեցնենք՝ Թովմասյանը ՀՀԿ-ական իշխանությունների ներկայացուցիչ էր։

Ըստ իշխանությունների՝ այս ուղղություններով բարեփոխումները միտված պետք է լինեին «հին համակարգից ժառանգված» ճգնաժամը հաղթահարելուն։

Ռազմավարության հռչակումից հետո՝ 2020 թվականի փետրվարին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը նախաձեռնեց հանրաքվե Սահմանադրության փոփոխությունների մասին, որով առաջարկվում էր վաղաժամկետ դադարեցնել ՍԴ այն դատավորների՝ այդ թվում նաև Հրայր Թովմասյանի, լիազորությունները, որոնք նշանակվել էին նախկին Սահմանադրությամբ։

Այսպիսով, հանրաքվեի նպատակը ՍԴ կազմի փոփոխությունն էր։

Սակայն, 2020 մարտին COVID-19-ի պատճառով հայտարարվեց արտակարգ դրություն, ինչի պայմաններում հանրաքվե անցկացնելն անհնար էր։ Վերջնական արդյունքում այն չկայացավ։

Նույն տարվա հունիսին Ազգային ժողովը Մայր օրենքում կատարված փոփոխությամբ դադարեցրեց ՍԴ նախագահի և մի քանի դատավորների լիազորություններն՝ առանց հանրաքվեի։

Հատկանշական է, որ նոր կազմով ՍԴ-ն արդեն 2021 թվականին, այնուամենայնիվ, հակասահմանադրական ճանաչեց ՔՕ 300.1 հոդվածը, ինչի արդյունքում Քոչարյանի գործը կասեցվեց։

2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմն ամբողջությամբ փոխեց իրավիճակը երկրի ներսում․ Սահմանադրական փոփոխությունները հետաձգվեցին, քանի որ առաջնային դարձան արտաքին սահմանների անվտանգության և ներքին քաղաքական ճգնաժամի կառավարումը։

Միևնույն ժամանակ, պատերազմը փոխեց նաև Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ իշխանությունների հայտարարությունների շեշտադրումները, և օրակարգում հայտնվեց բոլորովին նոր Սահմանադրության անհրաժեշտության հարցը։

Այսպես, 2021 թվականի հունվարի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արդարադատության նախարարության աշխատակազմի հետ հանդիպման ժամանակ բարձրացրեց բոլորովին նոր Սահմանադրության անհրաժեշտության հարցը՝ ընդգծելով, որ այն պետք է համապատասխանի «աշխարհաքաղաքական նոր պայմաններին»։

Փաստացի, սահմանադրական բարեփոխումների շրջանակում առաջին անգամ արձանագրվեց արտաքին գործոնը։

2021 թվականի մարտին ձևավորվեց Սահմանադրական բարեփոխումների խորհուրդ, որը 2022 թվականից սկսեց աշխատանքները։ Օրակարգային հարցերի թվում էին․

Ավելի ուշ որոշվեց պահպանել կառավարման խորհրդարանական համակարգը և չընդլայնել նախագահի լիազորությունները։

2024 թվականի փետրվարին Հանրային ռադիոյին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ավելի պարզ խոսեց նոր Սահմանադրություն ունենալու դրդապատճառների մասին՝ համարելով, որ անհրաժեշտ է «նոր հանրային պայմանագիր»․

«․․․Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, որն ընդունվել է 1995 թ. և մի քանի անգամ փոփոխվել է, այդ Սահմանադրությունը երբեք չի ընդունվել այն պայմաններում և միջավայրում, երբ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինքն իրեն ասի՝ ես գնացի, քվեարկեցի և ընդունեցի Սահմանադրություն: Այսինքն՝ ես գնացի և արձանագրեցի իմ պայմանավորվածությունը մյուս քաղաքացիների և պետության հետ, որ մենք իրար հետ հարաբերվում ենք այսպես և ապրում ենք այսպես:․․․ Սահմանադրություն ունենալու անհրաժեշտությունը պայմանավորված է այս գենետիկ կապը մեր ժողովրդի և մեր պետության հետ, այդ ճեղքը լրացնելու գենետիկ կապը, որովհետև մեր հանրային ընկալումն այն է, որ ժողովուրդը երբեք չի գնացել և կողմ չի քվեարկել»։

Արդեն 2024 թվականի հունիսին Փաշինյանը փոխեց Խորհրդի մանդատը՝ հանձնարարելով մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը նոր Սահմանադրության նախագիծ մշակել ու հաստատել։

Այս նույն ժամանակահատվածում՝ 2024 թվականի հունիսին Բաքուն պաշտոնապես բարձրաձայնեց Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջը՝ որպես երկրների միջև «Խաղաղության պայմանագրի» ստորագրման նախապայման։ Պաշտոնական Բաքուն կարծում է, որ Անկախության հռչակագրում կան Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ։

Ի դեպ, մինչ այդ, Հանրային ռադիոյին տված նույն հարցազրույցում Փաշինյանը կարմիր զգեստի և ցուլի ալեգորիաներով, բայց ոչ ուղիղ, խոսել էր հնարավոր նոր Սահմանադրությունից Անկախության հռչակագրին հղումը հեռացնելու մասին։ Այդ մասին նա ուղիղ խոսեց ավելի ուշ՝ 2025 թվականին, երբ հայտարարեց, որ Հռչակագրին հղումից հրաժարվելու հարցը քննարկվում է և ինքն անձամբ կարծում է, որ փաստաթղթին հղում չպետք է լինի նոր Սահմանադրության մեջ։

Այսպիսով, 2019 թվականից ի վեր Հայաստանում սահմանադրական գործընթացներն անցել են երեք փուլ․

Այս պահին քննարկումների առանցքում մնում են նոր Սահմանադրության մշակումը, կայուն խորհրդարանական մեծամասնության հարցը և Անկախության հռչակագրի ճակատագիրը։

Նանե Մանասյան

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test