Հայաստանի ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև միգրացիայի ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանը:
Նրա խոսքով՝ համաձայնագրի հիմնական նպատակն է միգրացիայի ոլորտում փոխգործակցության արագ ու արդյունավետ ընթացակարգեր սահմանելը:
«Հիմնական ուղղությունները վիճակագրական, իրավական և գիտամեթոդական տեղեկատվության փոխանակումն է, կողմ պետությունների տարածքում գտնվող քաղաքացիների մասին տեղեկատվության փոխանակումը, փորձի փոխանակումը և գործնական օգնությունը միգրացիայի կառավարմանն առնչվող հարցերում, ինչպես նաև կողմ պետությունների քաղաքացիների իրավունքների և նրանց ընտանիքի անդամների բնակության իրավունքների պաշտպանության, բնակության համար թույլտվության ժամկետների ընթացքում արդյունավետ ընթացակարգեր սահմանելը, ինչպես նաև կողմ պետությունների տարածքում գտնվելու ընթացքում կացության հիմքեր ունեցող անձանց իրավական կարգավիճակի վերաբերյալ հարցերի քննարկումը»,-ասաց Ղազարյանը:
Փոխնախարարը նշեց, որ Հայաստանն ու Ղազախստանը համագործակցում են մարդկանց տեղաշարժի առումով ինչպես ԱՊՀ շրջանակներում՝ հաշվի առնելով նաև առանց վիզային ռեժիմը, այնպես էլ ԵԱՏՄ շրջանակներում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵԱՏՄ մասին պայմանագիրը նախատեսում է աշխատուժի ազատ տեղաշարժ անդամ պետության տարածքում:
Ըստ նրա՝ համաձայնագիրը հավելյալ երկկողմ գործիք է՝ Հայաստանի և Ղազախստանի միջև միգրացիայի ոլորտում համագործակցության ակտիվացման համար:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test