Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Բնակիչներն ահազանգում են՝ Տեր Արամը կարող է կարգալույծ արվել. ասում են՝ կանգնելու են քահանայի թիկունքին armtimes.com armtimes.com

time
Բնակիչներն ահազանգում են՝ Տեր Արամը կարող է կարգալույծ արվել. ասում են՝ կանգնելու են քահանայի թիկունքին

Օհանավանում մտահոգություն կա, թե գյուղի Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանը կարող է կարգալույծ արվել:

Այս մասին «1Lurer»-ի հետ զրույցում ասել են համայնքի բնակիչները: Նրանք ահազանգել են, որ վտանգ են զգում:

Վերջիններս նաև ասել են, որ որոշ ժամանակ առաջ այս վանական համալիր է այցելել վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, որին դիմավորել է հոգևոր հովիվը, պատմել եկեղեցու մասին, և դրանից հետո են Տեր Արամի նկատմամբ ճնշումները սկսել:

Գյուղացիները պնդում են, որ Տեր Արամը սեր է առաջացրել առ հավատ, առ Եկեղեցի: Քահանան վերանորոգել և բարեկարգել է եկեղեցու տարածքը:

«Ապշած ենք այս հետապնդման համար, զարմանք ենք ապրում»,- շեշտել են բնակիչները՝ հավելելով, որ հարկ եղած դեպքում պատրաստ են կանգնել քահանայի թիկունքին:

Առավել մանրամասն՝ «1Lurer»-ի ռեպորտաժում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Սուրբ Հովհաննավանք վանական համալիրի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում երկու գրառում էր կատարել, որոնցից մեկով տեսակետ էր հայտնել, որ եկեղեցական բարձրագույն իշխանության մեջ ավելի ցայտուն տեսանելի է անսեր ու աններող ոգին, մյուսով էլ ահազանգել էր՝ հայտնելով իր նկատմամբ ճնշումների և սպառնալիքների փորձի մասին:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test