Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Նաթանյահուն նոր Մերձավոր Արևելք է «կերտում» 1in.am 1in.am

time
Նաթանյահուն նոր Մերձավոր Արևելք է «կերտում»

Իսրայելական բանակն արդեն վերահսկում է Գազա քաղաքի ավելի քան քառասուն տոկոսը: Այդ մասին պաշտոնապես հայտարարել է ՊԲ մամուլի ծառայությունը: Նույն օրը վարչապետ Նաթանյահուն հարցազրույց է տվել «Աբու-Ակի-Էքսպրես» թելեգրամյան ալիքին և իրավիճակը գնահատել այսպես. «Կամ ՀԱՄԱՍ-ը զենքը վայր է դնում և հանձնվում, կամ ոչնչացվում է»:

Նա Գազայի պատերազմը դիտարկել է նոր Մերձավոր Արևելք կերտելու ծրագրի տեսանկյունից և կարևորել Սիրիայում Ասադի վարչախմբի տապալումը, Եմենում Իրանի պրոքսի դաշնակիցների ոչնչացումը: Իսրայելի վարչապետի հարցազրույցն աչքի է ընկնում երկու կարևոր հանգամանքով:

Առաջին. Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ նրան հարց չի ուղղվել, ինչը կարելի է համարել թեմայից Նաթանյահուի խուսափելու դրսեւորում: Տառացիորեն նախօրեին Թուրքիայի նախագահը նրան անվանել է «անհավատ մարդասպան» և եթե այդ առթիվ Նաթանյահուն հակադարձելու անհրաժեշտություն չի տեսել, ուրեմն Գազան «կրծքով պաշտպանելու» մասին Էրդողանի հայտարարությունները զուտ քարոզչություն են:

Երկրորդ, բայց շատ ավելի կարեւոր հանգամանքը վերաբերում է Իրանի մասին Նաթանյահուի խիստ ենթատեքստային դիտարկմանը: Նա ասել է, որ Իրանի դեմ հրթիռային հարձակումից առաջ տեսաուղերձով դիմել է իրանցիներին և այն ունեցել է յոթանասուն միլիոն դիտում: «Դա վկայում է բռնապետությունից ազատվելու ծարավի մասին, վարչախումբն այնտեղ փլուզման եզրին է»: Ըստ այդմ, Իսրայելի վարչապետը կարծում է, որ Իրանը «նոր առճակատման առիթ չի ստեղծի»:

Ըստ էության, նաև միջազգային և տարածաշրջանային փորձագետներն են արձանագրում, որ Իրանի քաղաքական վերնախավում տարաձայնություններ են: Խնդիրն այն է, թե Իսրայելն ի՞նչ որոշում կընդունի: Միջուկային էներգիայի միջազգային կոմիտեի նախագահ Գրոսին Իրանի միջուկային օբյեկտներ մուտքի սպասում է մինչև շաբաթավերջ: Ոչ ոք վստահաբար չի պնդում, որ Իսրայելը չի կրկնի օդային և հրթիռային հարվածները: Իրանի, ինչպես նաև Իսրայելի նոր Մերձավոր Արևելք ծրագրի շուրջ իրավիճակը կարող է ազդեցություն գործել հայ-ադրբեջանական կարգավորման վրա:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test