Euromedia24-ի տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այսօր՝ սեպտեմբերի 5-ին, փակ նիստ է անելու։
Օրակարգում հաջորդ շաբաթ մեկնարկող ԱԺ նոր նստաշրջանի օրակարգային հարցերն են լինելու, ՔՊ-ականները պետք է «ցուցում ստանան», թե որ նախագծին ինչպես են քվերակելու։
Արսեն Թորոսյանի՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար նշանակվելուց հետո թափուր է մնացել ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ Այսօր ֆրակցիայի փակ նիստում իշխանականները պետք է որոշեն նաև հանձնաժողովի նախագահի հարցը։
Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ում հանձնաժողովի նախագահի պաշտոնում Արսեն Թորոսյանին փոխարինողի մի քանի թեկնածուներ են քննարկում։
Թեկնածուներից մեկը ՔՊ-ական պատգամավոր Հռիփսիմե Հունանյանն է, որը Լուսինե Բադալյանի «հրաժարականից» հետո զբաղեցնում է ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը։
Մյուս թեկնածուն ՔՊ պատգամավոր Զարուհի Բաթոյանն է, որն այս պահին Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում է։
ՔՊ-ում դիտարկում են նաև նորաթուխ պատգամավոր Վանիկ Օհանյանի թեկնածությունը, որն օրեր առաջ է ստանձնել պատգամավորական մանդատը՝ Արեն Մկրտչյանի փոխարեն։ Նա մասնագիտությամբ բժիշկ-ստոմատոլոգ է։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test