Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հետ քավորական հարաբերություններ ունեցող Հայկ և Վահե Ղալումյանները հեղափոխությունից հետո նոր պաշտոն ստացան․ մեկը՝ պատգամավոր, մյուսը՝ Իջևանի քաղաքապետ։ Ապա Հայկ Ղալումյանը 2021-ին Տավուշի մարզպետ դարձավ, եղբայրը՝ գնաց Ազգային ժողով։
Կարելի է ասել, որ այս ընտանիքի մասին կիրառելի է «խնամի-ծանոթ-բարեկամ» տերմինը, քանի որ Ղալումյան եղբայրների հայրը՝ Վոլոդյա Ղալումյանը, հանդիսանում է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի Իջևան տեղամասի շահագործման բաժնի պետը։
Հայկ Ղալումյանի հայրը Տավուշում հայտնի է, քանի որ տարիներ առաջ հիմնադրել և համակարգել է ՀՀԿ-ի Տավուշի գրասենյակը։
2024 թվականի եկամուտների, անշարժ գույքի, շահերի և ծախսերի հայտարարագրում մարզպետն ունի 4 անշարժ գույք՝ 1 հողամաս, 2 բնակարան, 1 արտադրական նշանակության շինություն։
Բնակարաններից մեկը Ղալումյանը նվիրատվություն է ստացել 2008 թվականին՝ Իջևանում, իսկ երկրորդ բնակարանը գնել է Երևանի Դավթաշեն վարչական շրջանում 2022 թվականին՝ մարզպետ դառնալուց հետո։
Ղալումյանը 2021 թվականին ձեռք է բերել MITSUBISHI մակնիշի մեքենա։
Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 7 մլն 537 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 1 մլն դրամ և 10 հազար ԱՄՆ դոլար։
Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 49 մլն 216 հազար դրամ, որից 15 մլն 988 հազարը աշխատանքի վարձատրություն է ՀՀ մարզպետի աշխատակազմից, 3 մլն 780 հազարը՝ վարձակալության դիմաց ստացված վճար կամ այլ հատուցում «Էկո Բիլդինգ» ՍՊԸ-ի տնօրեն Արամ Մինասյանից, 71 հազար 298 դոլարը՝ վարկ Հայէկոնոմբանկ ԲԲԸ-ից, իսկ 1 մլն 574 հազարը՝ եկամտահարկի վերադարձ հիփոթեքով բնակարանի մայր գումարը մարելու համար։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 37 մլն 693 հազար դրամ, որից 14 մլն 744 հազարը բնակարանի հիփոթեքի մայր գումարն է։
Հայկ Ղալումյանը անշարժ գույքի վերանորոգմանն ուղղել է 57 հազար 800 դոլար։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերահսկող հանձնաժողովի նախագահն է։
Էմմա Միքայելյան
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test