Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Վարդան Ղուկասյանի կյանքին և առողջությանը վտանգ է սպառնում»․ Լևոն Բաղդասարյան mamul.am mamul.am

time
 «Վարդան Ղուկասյանի կյանքին և առողջությանը վտանգ է սպառնում»․ Լևոն Բաղդասարյան

ԴՕԿ կուսակցության լրատվականը հրապարակել է կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը․ «Վարդան Ղուկասյանի կյանքին և առողջությանը վտանգ է սպառնում։ Վարդան Ղուկասյանի անունից լիազորված եմ հրապարակային անելու սույն հայտարարությունը Վեց և ավել ամիս է, ինչ Վարդան Ղուկասյանն, իր նկատմամբ հարուցված միգրացիոն վարույթի հիմքով, գտնվում է վարչական կալանքի տակ՝ ԱՄՆ միգրացիոն բանտում։ Որպես կանոն, վարչական կալանքը տևում է օրեր կամ շաբաթներ, բայց ոչ ամիսներ։ Վարդան Ղուկասյանը պահվում է բանտային ռեժիմով, զրկված է արևի լույսից և օրական մինչև մեկ ժամ զբոսանքի հնարավորությունից։ Սա հաշվեհարդար է ընդամենը վարչական կալանք կրող մարդու նկատմամբ և հավասարազոր է տոտալ խոշտանգման։ ԱՄՆ Գերագույն դատարանի նախադեպերով ամրագրված է, որ վարչական կալանքը չպետք է լինի անորոշ կամ անհամաչափ։ Վեց ամսից ավելի կալանքը համարվում է անօրինական և հակասահմանադրական։ Ավելին, քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի ուժով երաշխավորվում է ազատության իրավունքը և պահանջում է, որ վարչական կալանքը լինի ողջամիտ և համաչափ։ Խոշտանգումների դեմ կոնվենցիայի ուժով արգելվում է ոչ միայն խոշտանգումները, այլև դաժան, անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքը։ Վերոգրյալ փաստական հանգամանքները վկայում են, որ Վարդան Ղուկասյանի վեցամսյա և ավել վարչական կալանքը հակասում է ինչպես ԱՄՆ ներպետական օրենքների, այնպես էլ ԱՄՆ ի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները։ Վարդան Ղուկասյանի վարչական կալանքը, որն արդեն գերազանցել է վեց ամիսը, ոչ միայն հակասում է ԱՄՆ Գերագույն դատարանի րնախադեպային իրավունքի պահանջներին, այլ նաև հանդիսանում է դաժան և անմարդկային վերաբերմունքի դրսևորում։ Վարդան Ղուկասյանի կյանքի և առողջության համար առկա է ակնհայտ ու իրական վտանգ։ Վերոգրյալով պայմանավորված ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՄ. Նախաձեռնվում է իրավական գործընթաց՝ վարչական և քրեական վարույթներով, ուղղված ԱՄՆ լիազոր պետական մարմինների դեմ, մինչև Վարդան Ղուկասյանի խախտված իրավունքների լիարժեք վերականգնումը։Նախաձեռնվող վարույթների վերաբերյալ պարբերաբար հանրությունը կիրազեկվի»։ ԴՕԿ կուսակցությունը ևս հայտարարություն է տարածել․ «ԴՕԿ կուսակցությունն իր բողոքի ձայնն է բարձրացնում կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի նկատմամբ ամիսներ շարունակ ԱՄՆ-ում վարչական կալանք կրող բանտում իրականացվող տոտալ խոշտանգումների փաստի առնչությամբ և դիմում է բոլոր միջազգային իրավապաշտպան կառույցներին, քաղաքական կուսակցություններին, անհատ քաղաքական գործիչներին, լրատվամիջոցներին, սոցիալական ցանցերին, Վարդան Ղուկասյանի բազմամիլիոնանոց համակիրներին՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու օրենքով նախատեսված ցանկացած ձևաչափով՝ Վարդան Ղուկասյանի նկատմամբ իրականացվող անմարդկային վերաբերմունքի ու խոշտանգումների համար»։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test