Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Հրապարակ». ՊՎԾ–ից մեծ թվով կադրեր տարել են ՀԷՑ lurer.com lurer.com

time
«Հրապարակ». ՊՎԾ–ից մեծ թվով կադրեր տարել են ՀԷՑ

«Հրապարակ» թերթը գրում է. «Հուլիսի 17-ին Ռոմանոս Պետրոսյանն ազատվեց ՊՎԾ ղեկավարի պաշտոնից եւ տեղափոխվեց ՀԷՑ` զբաղեցնելով ժամանակավոր կառավարչի պաշտոնը: Սկսվեց ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանից խլելու եւ հին կադրերից «ազատագրելու» գործընթացը: Այս ամիսներին շատ հրապարակումներ են եղել, թե ինչպես են ՀԷՑ-ի ղեկավար կազմին ազատում աշխատանքից` փոխարինելով ՔՊ-ական անփորձ կադրերով:

Սակայն ՀԷՑ-ը խլելու մղումն այնքան հզոր է, որ իշխանությունը ոչ մի բանի առաջ չի կանգնում` անգամ պետական կարեւոր կառույցը` Վերահսկողական ծառայությունը քանդելու առաջ: Մենք տեղեկացանք, որ Ռոմանոս Պետրոսյանն իր հետ ՀԷՑ է տարել մեծ թվով ՊՎԾ կադրերի:

ՊՎԾ պաշտոնական կայքէջից տեղեկացանք, որ այս պահին կառույցը չունի խոսնակ, թափուր են ծառայության ղեկավարի երկու խորհրդականի, մեկ օգնականի, տնտեսական ոլորտի վերահսկողության պետի, հանրային կապերի բաժնի պատասխանատուի հաստիքները:

Հարցին` երբվանի՞ց են այս հաստիքները մնացել թափուր, Ռոմանոս Պետրոսյա՞նն է իր հետ տարել այս կադրերին, ՊՎԾ-ից ասացին, որ չեն կարող մեր հարցին պատասխանել` «եթե կայքում նշված է, որ տեղերը թափուր են, ուրեմն դրանք իսկապես թափուր են»:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test