Հոկտեմբերի 25-ին Բոսնիա-Հերցեգովինայի էնտետ Սերբական հանրապետությունում հանրաքվե կանցկացվի՝ Միլորադ Դոդիկի վստահության հարցով: Ավելի վաղ Բոսնիա-Հերցեգովինայի դատարանը նրան հայտարարել է պաշտոնազուրկ և վեց տարով կասեցրել քաղաքական գործունեությունը: Միլորադ Դոդիկը համարում է, որ Սարաևոյի իշխանությունները սահմանափակում են Սերբական հանրապետության ինքնիշխանությունը, որ սահմանված է Դեյթոնյան համաձայնագրերով:
Խնդիրը չափազանց բարդ է. Սերբական հանրապետությունն ունի սահմանադրություն, գործադիր, օրենսդիր և դատական ինքնուրույն իշխանություն, ոստիկանություն և զինված ուժեր: Ըստ Դոդիկի, վերջին տարիներին Սարաևոյի իշխանությունները, որոնք իրենց հերթին գտնվում են միջազգային Բարձր ներկայացուցչի հսկողության ներքո, փորձում են սահմանափակել Սերբական հանրապետության իշխանության մարմինների գործունեությունը: Նա համարում է, որ դա «նպատակադրված քաղաքականություն է, ուղղված սերբական ինքնության դեմ»:
Սեպտմեբերի 4-ին Միլորադ Դոդիկը հանդիպում է ունեցել Հունգարիայի արտաքին գործերի նախարար Սիրատոյի հետ: Որքանով հասկացվում է միջազգային մամուլի չափազանց ժլատ տեղեկատվությունից, վերջինս հանդես է եկել որպես Եվրահանձնաժողովի բանագնաց և փորձել է համոզել, որպեսզի նշանակված հանրաքվեն չեղյալ հայտարարվի:
Սիարտոյի այդ առաջարկությունը Դոդիկի կողմից մերժվել է: Ավելին, նա հայտարարել է, որ եթե Սարաևոյում միջազգային Բարձր ներկայացուցչի պաշտոնը չվերացվի, նրա գրասենյակը չլուծարվի, Սերբական հանրապետության ինքնիշխանության լիակատար իրացման խոչընդոտները չհաղթահարվեն, ապա կանցկացվի երկրորդ՝ անկախության հարցով հանրաքվե:
Քաղաքական դիտորդները համարում են, որ Բոսնիա-Հերցեգովինայի գոյությունը հարցականի տակ է, համադաշնությունը կարող է փլուզվել և Բալկաններում նոր պատերազմի պատճառ դառնալ:
Ուշագրավ է, որ Հունգարիայի արտգործնախարարը Միլորադ Դոդիկին հանդիպել է Պեկինում Ռուսաստանի և Սերբիայի նախագահներ Պուտինի և Վուչիչի հանդիպումից հետո: Փորձագետների ճնշող մեծամասնությունը կարծում է, որ Սերբական հանրապետությունը Բոսնիա-Հերցեգովինայից անջատվելուց հետո կմիանա Սերբիային, որի հետ արդյունավետ համագործակցություն ունի: Եվրամիությունը «Մեծ Սերբիա» աշխարհաքաղաքական նախագծին սկզբունքորեն դեմ է, բայց կարող է իրավիճակին համակերպվել, եթե Բելգրադը ճանաչի Կոսովոյի անկախությունը: Բարդ է ասել՝ քաղաքական կարգավորումը կլինի առաջնահերթությո՞ւն, թե՞ Սարաևոն ևս մեկ անգամ պատերազմի «հրձիգ կդառնա»:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test