Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Սամվել Կարապետյանի կալանքը երկարացնելու համար նրան վերագրեցին երկու ծանր հանցագործություն․Ռ․Հակոբյան a1plus.am a1plus.am

time

«Սամվել Կարապետյանի կալանավորումից հետո հանկարծ պարզվեց, որ նույն հունիսի 18-ին նախաձեռնվել է մեկ այլ քրեական վարույթ իքս կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափի հարկեր վճարելուց խուսափելու, փողերի լվացման ինչ-որ ենթադրյալ դեպքի վերաբերյալ։ Դրանք մասնավոր կազմակերպություններ են, որոնք առնչություն չունեն Սամվել Կարապետյանի հետ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ Ռուբեն Հակոբյանը:

Նա հիշեցրեց, որ հուլիսի 11-ին Սամվել Կարապետյանին մեկ այլ մեղադրանք ներկայացվեց, որ նա կազմակերպել է հարկեր վճարելուց խուսափելու գործընթաց և առնչություն ունի փողերի լվացման հետ։

«Այդ երկու մեղադրանքները միացվեցին մեկ վարույթի շրջանակներում և ներկայացվեց կալանքի երկարաձգման միջնորդություն։ Ինչու այդպիս՞ի իրավական մեքենայություն տեղի ունեցավ»,- հարցնում է Ռուբեն Հակոբյանը:

Պաշտպանը գտնում է, որ իշխանության յուրացման կոչի հանցակազմը միջին ծանրության հանցագործություն է, և իրենք մտածում էին, որ անհնար է այդ մեղադրանքով երկարացնել կալանքի ժամկետը: «Բայց պարզվեց, սխալվում ենք։ Կցեցին երկու ծանր և մեկ առանձնապես ծանր հանցագործությունների կատարումը, որպեսզի կալանքը ապահովվեր։ Դատարանը կալանքի միջնորդությունը ապահովեց, բայց սահմանեց, որ փողերի լվացման, հարկերը վճարելուց խուսափելու հանցակազմերի դեպքում Սամվել Կարապետյանի մասնակցությունը չի հաստատվում որևէ փաստով, տեղեկությամբ կամ ապացույցով»,- հավելեց փաստաբանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test