Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Գործող իշխանությունը միակն է, որը չի բանակցել ԼՂ հողերը հանձնելու վերաբերյալ. Հովհաննիսյան. տեսանյութ armtimes.com armtimes.com

time
Գործող իշխանությունը միակն է, որը չի բանակցել ԼՂ հողերը հանձնելու վերաբերյալ. Հովհաննիսյան. տեսանյութ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանի հետ նախաստորագրված պայմանագրի տեքստի հրապարակումից հետո հասարակությունը ևս մեկ անգամ համոզվեց, որ իշխանությունը ճիշտ է, իսկ ընդդիմությունը ստում է:

Ըստ նրա՝ ՀՀ բոլոր իշխանությունները Լեռնային Ղարաբաղը, ըստ էության, ճանաչել են Ադրբեջանի կազմում՝ բանակցելով շրջանները վերադարձնելու վերաբերյալ:

«Գործող իշխանությունը ոչ միայն ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այլ նաև ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը՝ ֆիքսելով հստակ կիլոմետրը՝ թույլ չտալով այլ երկրներին հավակնություններ ունենալ»,- ասում է նա:

Իշխող ուժի անդամն ընդգծում է՝ ընդդիմությունը ԼՂ հայրենակիցներին օգտագործում է քաղաքական նպատակներով. «Մինչ բռնի թավշյա հեղափոխությունը ԼՂ ժողովրդին օգտագործում էին՝ ասելով, թե պատերազմական իրավիճակ է, պետք է ԼՂ-ի ու ԼՂ-ի բնակչության համար բան անել՝ անտեսելով ՀՀ-ի պետական շահը, հիմա լուծարել են ԼՂ-ն, եկել հրապարակներում են օգտագործում ԼՂ ժողովրդին: Երկու օր առաջ կայացած հանրահավաքը ապացուցեց, որ ԼՂ շարժումը ավարտվել է: Այստեղ է ջղաձգվում ընդդիմությունը. ուզում էր՝ ՀՀ-ում լիներ միջանցք, որտեղ կանգնած կլինեին ռուսական ուժեր, որ իրենք դառնան գուբերնատորներ: Միակ խնդիրը դա է․ գան իշխանության, դառնան գուբերնատորներ, լափեն, էդքան բան: Գլուխները պատերին են տվել»:

Հովհաննիսյանը վստահեցնում է՝ իշխանությունն անելու է ամեն բան, որ մեղմի ԼՂ-ից տեղահանված անձանց ցավը, որպեսզի նրանք չտրվեն խարդավանքներին և այն մարդկանց խոսքերին, որոնք երկար տարիներ քաղաքացիներին պահել են վակուումի մեջ. «Երբ Սամվել Շահրամանյանը հանրահավաքի կոչեր է անում, մեկը չկա՝ հարցնի՝ տղա՛ ջան, դու էդ ո՞նց լուծարեցիր Լեռնային Ղարաբաղը, է՞դ ոնց եկար ՀՀ, չգերեվարեցին, ինչո՞վ քեզ բերեցին»:

Պատգամավորի խոսքով՝ Արարատ լեռը գտնվում է Թուրքիայի տարածքում, այժմ ասում են՝ ով ուրանա Արարատը, կուրանա Հայաստանը. «Սա աբսուրդ է․ իրենց ասածն այն է, որ պետք է հավաքվենք և հարձակվենք մեր 4 հարևանների վրա: Սա ազգային անվտանգության ռիսկ է, երբ դու մարդուն սերմանում ես պատերազմել: Սրանք պատերազմի կուսակցություններ են, որ ուզում են ՀՀ-ին ներքաշել պատերազմի մեջ»:

Օրենսդիր մարմնի ներկայացուցիչն ասում է՝ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթն այլևս գոյություն չունի, քանի որ չկան Լաչինի միջանցքը, ռուս խաղաղապահները. «Ռուսաստանն էլ սրա մասին այլևս չի խոսում, ինչի՜ մասին խոսի, եթե 9 կետից 8-ը խախտել է: Հանձնարարել են, և իրենց աշխատողն է միայն խոսում՝ Քոչարյանը»:

Արթուր Հովհաննիսյանն արձանագրում է՝ գործող իշխանությունը միակն է, որը չի բանակցել ԼՂ հողերը հանձնելու վերաբերյալ:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test