Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ընկեր Սին Վլադիմիր Պուտինին պատերազմի «քարտ-բլա՞նշ է տվել» 1in.am 1in.am

time
Ընկեր Սին Վլադիմիր Պուտինին պատերազմի «քարտ-բլա՞նշ է տվել»

Ուկրաինայի նախագահ Զելենսկին մերժել է ՌԴ նախագահ Պուտինի Մոսկվայում հանդիպման առաջարկությունը: Այդ մասին նա հայտարարել է Փարիզում, տեղեկացնում է «Ֆրանս պրես» գործակալությունը: «Եթե ուզում ես, որ հանդիպում տեղի չունենա, ինձ հրավիրիր Մոսկվա»,- Պուտինին հակադարձել է Ուկրաինայի նախագահը եւ ավելացրել, որ իր և Ռուսաստանի նախագահի բանակցությունները «ոչ թե ցանկության խնդիր են, այլ՝ անհրաժեշտություն»:

Գրեթե միաժամանակ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ Պուտինը և Զելենսկին առանց իր «ներկայության չեն կարող հանդիպել»: Նա իր առաքելությունը սահմանել է «երկու առաջնորդներին մի սեղանի շուրջ հավաքելը»: Թրամփն անսպասելի հայտարարել է, որ խաղաղության Նոբելյան մրցանակի չի ձգտում: «Ես ուզում եմ մարդկային կյանքեր փրկել, ոչ թե արժանանալ գովասանքների»,- պարզաբանել է ԱՄՆ նախագահը:

Խոսելով ռուս-ուկրաինական կարգավորման հեռանկարի մասին, Թրամփը կրկին «հիասթափություն» է արտահայտել, բայց որևէ կոնկրետություն չի բացահայտել, թե Ռուսաստանի հետ հարաբերություններում ինչ քայլեր է նախատեսում:

Այս ֆոնին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան վերահաստատել է ԱՄՆ նախագահին հյուրընկալելու Մոսկվայի պատրաստակամությունը: Ավելի վաղ Պուտինի մամուլի քարտուղար Պեսկովն ասել է, որ «հրավերը սեղանին է», բայց և պարզաբանել, որ բանակցությունների նախապատրաստական աշխատանքները «դեռևս չեն սկսվել»:

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովից հետո ռուս-ուկրաինական կարգավորման ներգրավվածության բացահայտ հայտ է ներկայացրել Անկարան: Թուրքիայի փոխնախագահ Ջեւդեթ Յըլմազն ասել է, որ Անկարան պատրաստ է «բոլոր հնարավորությունները ներդնել, որպեսզի կողմերը հասնեն խաղաղության»: Արդյոք Չինաստանում Պուտինը և Էրդողանը նման հեռանկար ենթադրող քննարկումներ ունեցե՞լ են, պարզ չէ:

Իրավիճակի գնահատման ելակետ փորձագիտական որոշակի շրջանակներ ընդունում են ԱՄՆ նախագահի գնահատականը, որ Ուկրաինան և Ռուսաստանը «խաղաղության պատրաստ չեն»: Bloomberg-ի աղբյուրները հայտնել են, որ, ըստ հետախուզական տվյալների, Ռուսաստանը «լայնածավալ հարձակման է նախապատրաստվում»: ՇՀԿ գագաթաժողովի գործընկերներից, բայց հատկապես Չինաստանից Պուտինը երաշխիքներ ստացե՞լ է, թե՞ պատերազմի հետագա բորբոքման նրա քաղաքականությունը հավաքական Արևմուտքին «ծնկի բերելու վերջին խաղաքարտն է»:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test