Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի խոսքով՝ ընդդիմության թեզերը, որոնք առաջ են քաշվել օգոստոսի 8-ից հետո, անհեթեթ են և իրականության հետ աղերս չունեն:
«Ընդդիմությունը մեծ խնդրի առաջ է կանգնած, օրակարգ չունի, չգիտեն՝ էլ ինչը պախարակեն: Սրանք ընդդիմություն չունեն, ապապետական մարդիկ են առանց գաղափարախոսության: Իրենց ուզածը խաղաղության գործընթացը վտանգելն է: Մինչ այս Դաշնակցությունն ամբողջ օրը ասում էր՝ հասնենք Սասուն, մտնենք Վան, Արդահան, չգիտեմ՝ որտեղ: Տասնյակ տարիներով այս կեղծ գաղափարներով սնել են մեր ժողովրդին: Սասունն ու Վանը թողել են, հիմա Արցախ են հասնում: Սակայն 44-օրյա պատերազմը ցույց տվեց ուղին, թե ինչպես պետք է առաջ ընթանանք»,- ասում է նա:
Խաչատրյանը նաև հիշեցնում է՝ մինչ այս ընդդիմությունն ասում էր՝ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կապիտուլյացիա է, իսկ հիմա ասում են՝ ուր է այն:
Նա հույս է հայտնում, որ հաջորդ ընդդիմությունը կլինի հանուն Հայաստանի, ոչ թե հանուն այլ երկրի շահերի. «Ամեն անգամ մեկի դեմքով ներկայանում են՝ մեկ Վազգեն Մանուկյանի, մեկ հոգևորականների, Սերժ Սարգսյանի ու Քոչարյանի, հիմա էլ Սամվել Կարապետյանի: Կտրիճ Ներսիսյանն էլ նույն քաղաքական հոսանքի մեջ է: Աշխատանքի իրենց առանցքում միայն փողն է՝ նյութականը»:
Պատգամավորը համոզված է՝ երբ Վաշինգտոնում կնքված պայմանագրերի տեքստերը մարդիկ կարդում են, հասկանում են, որ դրանցում որևէ վտանգ չկա ՀՀ-ի սուվերենության կամ իրավազորության հետ կապված. «Այս փաստաթուղթը ՀՀ-ին թիրախից դարձրել է տարածաշրջանային գործոն: Այսօր մի շարք երկրների տնտեսական շահերը պայմանավորված են նաև ՀՀ-ով: Ճանապարհը լինելու է մեր վերահսկողության տակ՝ մեր օրենսդրությանը համապատասխան»:
Հարցադրմանը՝ երբ կսկսվի «Թրամփի ուղու» կառուցումը, իշխող ուժի անդամն ասում է՝ շուտով հանդիպումներ տեղի կունենան ամերիկյան կողմի հետ. «Սյունիքում այս ճանապարհի ուղիղ դրական ազդեցությունը նկատվելու է»:
Միաժամանակ Արմեն Խաչատրյանն ընդգծում է, որ ցանկացած խաղաղություն երկու պարտադիր բաղադրիչ ունի: Թե որոնք են դրանք, կարող եք ծանոթանալ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test