Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Չտա Աստված մեր հույսը մարի, Բաղրամյանը կփակենք, եկեք տեսեք՝ շոուն որն ա». վարդաշենցիները կրկին սպասում են վերաբնակեցման armlur.am armlur.am

time
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Չտա Աստված մեր հույսը մարի, Բաղրամյանը կփակենք, եկեք տեսեք՝ շոուն որն ա». վարդաշենցիները կրկին սպասում են վերաբնակեցման

Վարդաշենի հանրակացարանի 68ա շենքի բնակիչները գրեթե 25 տարի է, ինչ բարձրացնում են իրենց տների՝ 4-րդ կարգի վթարային շենքի վիճակի հարցը։ Տների պատերը ճաքճքված են, շենքի արտաքին պատերի քարերը՝ հեռվացած։

Վարդաշենցիները հաճախ գնում են Երևանի քաղաքապետարանի շենք կամ կառավարություն՝ իրենց բողոքը հայտնելու, սակայն ամեն անգամ խաբվում են։ Ինչպես տեղացիներն են ասում, շենքը կառուցվել է 1960-ականներին։ Շենքի բնակիչն է պատմում հայտնի Վարդաշենի հանրակացարանի անմարդկային պայմանների և իշխանությունների անտարբերության մասին։ Բնակիչները մեծ հույսեր չունեն, որ ամեն բան մի օր իրենց ուզածով կլինի։ Պնդում են՝ իրենց ընտրություններից առաջ խամաճիկ են դարձրել։

Երևանի քաղաքապետարանն օրեր առաջ փաստաթղթեր է պահանջել․ հավաքել են, տարել, ներկայացրել։ Հույսով սպասում են, որ գոնե 10 օրից կհասնի իրենց 25 տարի սպասված լավ լուրը՝ «ձեզ վերաբնակեցնում ենք»։

Էմմա Միքայելյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում․

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test