Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Հայաստանի ընդդիմության համար «ռևանշիստական» բնորոշումը շքեղություն է 1in.am 1in.am

time
Հայաստանի ընդդիմության համար «ռևանշիստական» բնորոշումը շքեղություն է

Հայաստանի ինստիտուցիոնալ ընդդիմությունը ներկայացնում է երկրորդ և երրորդ նախագահներին, իսկ արտախորհրդարանական միակ հետևողական ուժը՝ ՀԱԿ-ը, գլխավորում է առաջին նախագահը: Հանրային խոսույթում տեսակետ կա, որ ընդդիմությունը «ռևանշիստական է», իսկ դա հնարավոր է միայն ռազմական ճանապարհով:

1994 թվականի հրադադարից հետո հայ-ադրբեջանական հարաբերություններում առնվազն երեք անգամ «կազուս բելի» է առաջացել: Առաջինը 2004 թվականի փետրվարին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանությունն էր ծառայակից ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից:

Իրեն հարգող երկիրը նույն կամ հաջորդ օրը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ռեզոնանսային պատժիչ գործողություն կիրականացներ: Գուրգեն Մարգարյանի սպանությունից ոչ լրիվ երկու ամիս անց Վարշավայում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում, որ Ռոբերտ Քոչարյան- Իլհամ Ալիևի ձևաչափով առաջինն էր:

Երկրորդ և ավելի լուրջ առիթը ծագել է 2015 թվականի նոյեմբերին, երբ ադրբեջանական ՀՕՊ համակարգից խփվել է ուսումնավարժական թռիչք իրականացնող հայկական ուղղաթիռը: Դա տեղի է ունեցել հայկական կողմից իրականացվող զորավարժությունների օրերին, և Պաշտպանության բանակը կարող էր, պետք է որ գոնե լոկալ բնույթի հատուկ նշանակության ռազմագործողություն իրականացներ:

Հայկական կողմը բավարարվել է զոհված օդաչուների մասունքները տարհանելու գործողությամբ, որ, ճիշտ է, շատ արժանապատիվ, բայց պատերազմի օրենքներից ելնելով անբավարար էր: Ապրիլյան քառօրյա մարտերի դադարեցումը բոլորովին այլ թեմա է, ուստի ինստիտուցիոնալ ընդդիմության համար «ռևանշիստական» բնորոշումն այն իմաստով, որ հանրության մի հատվածն է ընկալում, մեծ շքեղություն է:

Միակ ռևանշիզմը, որ վերաբերելի է ինստիտուցիոնալ ընդդիմությանը, իշխանության վերադառնալու նրա ձգտումն է այն հիմնավորմամբ, որ «այո, խաղաղություն, բայց մենք ավելի արժանապատիվ հաշտություն կբերենք»: Մնում է, որ ասեն՝ ինչպե՞ս, – որպեսզի ընտրողը կողմնորոշվի «վատ» և «լավ» խաղաղության միջև:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test