Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

91 տարեկանում մահացել է լեգենդար դիզայներ Ջորջիո Արմանին panarmenian.net panarmenian.net

time
91 տարեկանում մահացել է լեգենդար դիզայներ Ջորջիո Արմանին

PanARMENIAN.Net - Իտալացի աշխարհահռչակ դիզայներ Ջորջիո Արմանին մահացել է 91 տարեկանում։ Այդ մասին ասվում է «Armani Group»-ի տարածած հաղորդագրության մեջ։

«Անսահման վշտով Armani Group-ը հայտարարում է իր ստեղծողի, հիմնադրի և անդադրում առաջմղող ուժի՝ Ջորջիո Արմանիի մահվան մասին», — ասված է հայտարարության մեջ։

Արմանին համարվել է ժամանակակից իտալական նորաձևության խորհրդանիշը՝ համադրելով նրբաճաշակ ոճն ու գործարար հմտությունները։ Նրա ղեկավարած ապրանքանիշն աշխարհով մեկ է ճանաչվել՝ տարեկան մոտ 2.3 միլիարդ եվրոյի ($2.7 միլիարդ) շրջանառությամբ, գրում է Reuters-ը։

Նա որոշ ժամանակ հիվանդ է եղել։ Հունիսին նա իր կարիերայում առաջին անգամ չի մասնակցել Միլանի Տղամարդկանց նորաձևության շաբաթվա ցուցադրություններին։

Հաճախ «Re Giorgio»՝ «Թագավոր Ջորջիո» անվամբ հայտնի դիզայներն անձամբ էր վերահսկում իր հավաքածուների յուրաքանչյուր մանրուքն ու բիզնեսի բոլոր ոլորտները՝ սկսած գովազդից մինչև մոդելների սանրվածքի հարդարում։

Ընկերության տեղեկացմամբ՝ շաբաթ և կիրակի Միլանում կբացվի սգո սրահ, իսկ ավելի ուշ տեղի կունենա մասնավոր հուղարկավորություն՝ օրը դեռ չի հայտարարվել։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test