Կառավարությունն այսօր Արմավիրի մարզպետի պաշտոնում նշանակեց նույն մարզի Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանին: Վերջինս Մեծամոր համայնքի ղեկավար էր ընտրվել 2021թ. դեկտեմբերի 5-ին կայացած ընտրությունների արդյունքներով:
«Հետքը» գրում է. «Վահրամ Խաչատրյանն առաջին անգամ գույքի, եկամուտներիհայտարարագիրէ ներկայացրել 2020թ.-ին, երբ Նորակերտ համայնքի ղեկավարն էր: Այդ ժամանակ հայտարարագրել էր միանձնյա սեփականության իրավունքով իրեն պատկանող 4 միավոր անշարժ գույք՝ ավտոտնակ և 2 հողամաս Նորապատ գյուղում, ինչպես նաև հասարակական նշանակության շինություն Արմավիր քաղաքում: Ի դեպ, հողամասերից մեկը, ըստ հայտարարագրի, 2020թ. գնել է ընդամենը 100 հազ. դրամով:
Վ. Խաչատրյանը հայտարարագրել է նաև TOYOTA և CITROEN մակնիշի ավտոմեքենաներ: Իսկ ունեցած BMW մակնիշի ավտոմեքենան 2020թ. վաճառել է 6 մլն դրամով:
2020թ. հայտարարագրի համաձայն՝ Վահրամ Խաչատրյանն ունեցել է 20 մլն 260 հազ. դրամ բանկային ավանդ: Այդ ժամանակ Նորապատ համայնքի ղեկավարը հայտարարագրել է նաև 2005թ. նվեր ստացած 20 մլն դրամ արժողության ոսկյա զարդերն ու 33 հազ. ԱՄՆ դոլար արժողության Rolex ժամացույցը:
Վ. Խաչատրյանը բանկային հաշվին ունեցել է 0 դրամ և ընդամենը 27 ԱՄՆ դոլար: Իսկ կանխիկ` 50 մլն դրամ, 40 հազ. ԱՄՆ դոլար և 80 հազ. եվրո: Եկամուտը եղել է Նորապատի համայնքապետարանից ստացած աշխատավարձը՝ մոտ 3 մլն դրամ:
Այս տարիների ընթացքում Վահրամ Խաչատրյանի կապիտալն աճել է: Մասնավորապես՝ արդեն Մեծամորի համայնքի ղեկավարի պաշտոնում ներկայացրած 2024թ. տարեկանհայտարարագրիհամաձայն՝ 2022թ. Երևանի Կենտրոն վարչական շրջանում գնել է 2 ավտոկայանատեղի: 2021թ. մոտ 50 մլն դրամով ձեռք է բերել նաև բնակարանի ձեռքբերման իրավունք Երևանի Արշակունյաց պողոտայի հարևանությամբ գտնվող նորակառույց շենքում:
2024թ. 7 մլն 344 հազ. դրամով գնել է MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա: Իսկ այդ ընթացքում վաճառել է TOYOTA մակնիշի ավտոմեքենան:
Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, Վ. Խաչատրյանի բանկային հաշվին, 2024թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ, եղել է ընդամենը 2469 դրամ, իսկ կանխիկ ունեցել է 3 մլն 800 հազ. դրամ, 20 հազ. ԱՄՆ դոլար և 78 հազ. 500 եվրո:
2024թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ Վահրամ Խաչատրյանն ունեցել է մոտ 52 մլն դրամ վարկ, եկամուտը կազմել է 13 մլն 500 հազ. դրամ»։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test