Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դպրոցներում գրքեր չկան. նախարար Անդրեասյանի ձախողումը armlur.am armlur.am

time
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դպրոցներում գրքեր չկան. նախարար Անդրեասյանի ձախողումը

Վերջին օրերին Armlur.am-ը քաղաքացիներից պարբերաբար ահազանգներ է ստանում, որ չնայած կրթական տարվա մեկնարկին դպրոցներում, տարբեր դասարաններում գրքեր չկան։

Առաջին դասարանցիներից շատերը «Այբբենարան» չունեն, այն ինչ նախարար Անդրեասյանը օգոստոսի 27-ի իր ասուլիսում վստահեցնում էր, որ գրքերը բավարար քանակի են։ Նա հպարտանում էր, թե կա 2 տիպի «Այբբենարանի» գիրք, ուսուցիչները կարող են ընտրել՝ որով դասն անցկացնել, սակայն դասագիրք չկա, որ դաս անցկացնենք։

Սա դեռ 1-ին դասարանցիների տհաճ անակնկալն է, մյուս դասարանների աշակերտները ևս անմնաս չեն մնացել այս անակնկալից։

2-րդ դասարաններում բացակայում է «Ռուսաց լեզվի» գիրքը։ ArmLur.am-ին ահազանգած ծնողները փոխանցում են, որ դպրոցից դասագրքերի համար հորդորել են սպասել: Կլինի` կտան:

Չեն լինի նաև 11-րդ դասարանի բնագիտություն առարկայի դասագրքեր, որը նոր առարկա է։ Ստացվում է, որ նախարարը, ով սեփական բացթողումները թաքցնելու համար աջուձախ վիրավորում է լրագրողներին՝ միայն թե հարցերից խույս տա, ստեղծել է առարկա, բայց այդ առարկայի համար դասագիրք չկա, որ դասավանդեն:

Օգոստոսին ՝ասուլիսի ժամանակ փոխնախարար Արաքսյա Սվաճյանն էլ հայտնել էր, որ դասագրքերի մի մասը արդեն առաքվել է և ներկայումս բաշխման փուլում է, իսկ մնացածը կառաքվի և կբաշխվի մինչև օգոստոսի 25-ը։ Բայց ուսումնական տարին մեկնարկեց, իսկ պաշտոնյաների խոսքը ուղղակի մնաց օդում կախված:

Միևնույն ժամանակ, որոշ դասարանների համար որոշ առարկաների դասագրքեր դեռևս բացակայում են։ Դրանք են՝

Քիմիա՝ 10-րդ և 11-րդ դասարաններ, Կենսաբանություն՝ 10-րդ և 11-րդ դասարաններ, Հանրահաշիվ՝ 11-րդ դասարան, Ռուսերեն՝ 11-րդ դասարան, ՆԶՊ (Նախնական զինվորական պատրաստություն)՝ 9-րդ և 11-րդ դասարաններ, Ֆրանսերեն՝ 5-11-րդ դասարաններ:

Ստացվում է՝ այս տարի ևս նախարար Ժաննա Անդրեասյանը ձախողեց իր ղեկավարած ոլորտը:

Սոնա Գրիգորյան

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test