Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Կրթական, մշակութային և մարզական հաստատությունների շենքերի բարելավման նպատակով շուրջ 22,9 մլրդ դրամ կհատկացվի armtimes.com armtimes.com

time
Կրթական, մշակութային և մարզական հաստատությունների շենքերի բարելավման նպատակով շուրջ 22,9 մլրդ դրամ կհատկացվի

Կառավարության որոշմամբ՝ ավելի 22 մլրդ 887 մլն դրամի կհատկացվի մի շարք կրթական, մշակութային և մարզական հաստատությունների շինարարական աշխատանքների կատարմանը և դրանց համար անհրաժեշտ նախագծմանը, գույքով ապահովմանը:

Կրթության ոլորտի գծով որոշմամբ՝ կատարվող կապիտալ ծախսերը կազմում են շուրջ 21.8 մլրդ դրամ, որը հիմնականում ուղղված է դպրոցաշինության ծրագրերին, մասնավորապես՝ 8,95 մլրդ դրամ հատկացվում է դպրոցների կառուցման ծրագրին՝ ընթացող շինարարությունների տարեկան հատկացումների ավելացման նպատակով, 2,5 մլրդ դրամ հատկացվում է կրթահամալիրների կառուցման ծրագրին՝ ընթացող շինարարությունների տարեկան հատկացումների ավելացման նպատակով, 9,3 մլրդ դրամ հատկացվում է դպրոցների հիմնանորոգման/վերանորոգման ծրագրին՝ ընթացող շինարարությունների տարեկան հատկացումների ավելացման, ինչպես նաև նոր օբյեկտների շինարարության մեկնարկման նպատակով: 0,43 մլրդ դրամ կհատկացվի մանկապարտեզների կառուցման ծրագրին՝ Լեռնավանի մոդուլային մանկապարտեզի կառուցման համար 2025թ․-ի բյուջեով հատկացումների, ինչպես նաև Ակնաշենի մանկապարտեզի կառուցման աշխատանքների ծավալների ավելացման նպատակով։ Երկու մանկապարտեզներում էլ նախատեսվում է աշխատանքներն ավարտել մինչև տարեվերջ: 0,4 մլրդ դրամ կհատկացվի դպրոցների մասնակի նորոգման ծրագրին՝ թվով 12 դպրոցի ենթակառուցվածքների և սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման նպատակով: Որոշմամբ 0,2 մլրդ դրամ հատկացվում է բուհերի շենքային պայմանների և գույքային հագեցվածության ծրագրերին՝ Ազգային ագրարային համալսարանի ու Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի մի շարք մասնաշենքերի բարեկարգման և ուսումնական պրոցեսի կազմակերպման համար պայմանների ստեղծման նպատակով:

Մշակույթի ոլորտի գծով որոշմամբ՝ կատարվող կապիտալ ծախսերը կազմում են շուրջ 1․02 մլրդ դրամ, որը հիմնականում ուղղված է թատերահամերգային կազմակերպությունների գույքով ապահովմանը և մշակութային ժառանգության պահպանմանը: Մասնավորապես՝ նշված հատկացումների շրջանակում կարևորագույն նշանակություն ունեն Մատենադարանի թանգարանի ճակատային մասի արձանախմբի վերանորոգումը, Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի տան հիմնանորոգումը, թատերահամերգային կազմակերպությունների գույքային հագեցվածության բարելավումը: Թատերահամերգային կազմակերպություններին նոր արդիական ձայնահնչյունային նշված համակարգերի և լէդ էկրանների տրամադրումը ոչ միայն կազդի մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, այլ նաև հնարավորություն կտա գեներացնել լրացուցիչ ֆինանսական միջոցներ:

Սպորտի ոլորտի գծով որոշմամբ՝ կատարվող կապիտալ ծախսերը կազմում եմ 63․8 մլն ՀՀ դրամ, որը հիմնականում ուղղված է նոր ծրագրերին, ինչպիսիք են Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի-տուն մարզադպրոցի հիմնանորոգման նախագծումը, Անի համայնքի Մարալիկ քաղաքի մարզադաշտի վերակառուցման նախագծումը, Վանաձորի բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոցի շենքի ջեռուցման իրականացումը։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test