Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Կիմ Չեն Ինը հեռանո՞ւմ է 1in.am 1in.am

time
Կիմ Չեն Ինը հեռանո՞ւմ է

Սեպտեմբերի 3-ին Պեկինում կայացել է ՌԴ նախագահ Պուտինը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հանդիպումը: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղելով Կրեմլի մամուլի ծառայության պաշտոնական հաղորդագրությանը:

Դա բավական ընդարձակ տեքստ է, որի քարոզչական բաղադրիչը եթե հանենք, ապա չոր արդյունքում կունենանք այն, որ բանակցությունների հրապարակային հատվածում Վլադիմիր Պուտինը հարգանքի տուրք է մատուցել «նոր ժամանակների նեոնացիզմի դեմ պայքարում զոհված կորեացի զինվորականների հիշատակին», խնդրել, որ ընկեր Կիմը նրանց ընտանիքներին փոխանցի Ռուսաստանի նախագահի սփոփանքը:

Հյուսիսային Կորեայի առաջնորդն ի պատասխան ասել է, որ դա «եղբայրական պարտք է», և պաշտոնական Փհենյանը «պատրաստ է այսուհետ ևս հարկ եղած դեպքում աջակցել Ռուսաստանին»: Ըստ էության, կողմերն անոնսավորել են, թե հարցերի ինչ շրջանակ են քննարկելու դեմ առ դեմ բանակցություններում:

Պուտին-Կիմ Չեն Ին բանակցությունների այս ֆոնը, երկու առաջնորդների ձևակերպումների տոնայնությունից կարելի է եզրակացնել, որ Ռուսաստանը Ուկրաինայում հրադադար հաստատելու մտադրություն չունի: Պուտին-Կիմ Չեն Ին բանակցություններին ներկա է գտնվել նաև Ռուսաստանի պաշտպանության նախարար Բելոուսովը, իսկ դա նշանակում է, որ կողմերը քննարկում են նաև «տեխնիկական հարցեր»:

Հյուսիսային Կորեա առաջնորդը Չինաստան է ժամանել զրահագնացքով, նա կմասնակցի Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակի զորահանդեսին: Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի առաջնորդների հանդիպման մասին ՏԱՍՍ-ի հաղորդագրության մեջ, սակայն, զորահանդեսն անվանված է «միլիտարիստական Ճապոնիայի կապիտուլյացիայի պատվին զինվորական շքերթ»:

Պուտին-Կիմ Չեն Ին բանակցությունների մասին ՏԱՍՍ-ի հաղորդագրության տեքստում առկա է մի ինտրիգային ձևակերպում. Նրա պատվիրակության կազմում ընդգրկված է նաև քույրը՝ Կիմ Յո Չժոնը: 2022 թվականին ճապոնական «Ասահի» պարբերականը հայտնել է, որ Կիմ Յո Չժոնը «նշանակված է պետության երկրորդ դեմք»: Ավելի վաղ տեղեկություն է հայտնվել, որ Կիմ Չեն Ինը «ծանր հիվանդ է»: Ֆորս մաժորի դեպքում Հյուսիսային Կորեն կգլխավոր նրա քույրը՝ Կիմ Յո Չժոնը: Ըստ երևույթին, Պեկինում ընկեր Կիմը Պուտինին ներկայացրել է իր հավանական իրավահաջորդին:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test