Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Հասմիկ Հակոբյանը Վազգեն Սաղաթելյանի դեմ հայց է ներկայացրել armtimes.com armtimes.com

time
Հասմիկ Հակոբյանը Վազգեն Սաղաթելյանի դեմ հայց է ներկայացրել

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է, որ շատերի խորհրդով որոշել է «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի դեմ հայց ներկայացնել:

«Որոշել եմ հաղորդավար ներկայացող Վազգեն Սաղաթելյանի կողմից հնչեցված սուտ ու արատավորող տեղեկությունները չթողնել անպատասխան։

Դատարանն արդեն վարույթ է ընդունել հայցադիմումս՝ արժանապատվությունն ու բարի համբավն արատավորող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու, հրապարակայնորեն ներողություն խնդրելու, պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջների մասին»,- գրել է Հակոբյանը:

Ավելի վաղ հայտնել էինք նաև, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՔՊ վարչության անդամ Արուսյակ Մանավազյանը ևս դատի է տվել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանին՝ պահանջելով հերքում իր մասին AntFake.am կայքում հրապարակված մի տեսանյութի հետ կապված։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ևս դատի է տվել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանին:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test