Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Արզականում կիրակի օրը բռնկված հրդեհը հրշեջները մարել են միայն այսօր երեկոյան news.am news.am

time
Արզականում կիրակի օրը բռնկված հրդեհը հրշեջները մարել են միայն այսօր երեկոյան

Օգոստոսի 31-ին, ժամը 10:44-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արզական գյուղին հարակից սարում այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ, օպերատիվ խմբեր և ջրատարներ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչություններից շուրջ 100 փրկարարական ծառայող, Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի, էկոպարեկային ծառայության, անտառտնտեսության աշխատակիցներ և Արզական գյուղի բնակիչներ։

Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի մոտակա տներ․տուժածներ չկան։

Հրդեհը մեկուսացվել է սեպտեմբերի 1-ին, ժամը 06։55-ին, մարվել՝ սեպտեմբերի 3-ին, ժամը 18։26-ին։ Այրվել է խոտածածկույթ։

Դեպքի վայրում են գտնվել ՓԾ տնօրենի տեղակալներ փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը և փ/ծ գնդապետ Արսեն Մկրտչյանը։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test