Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Իր համար կյանք էլ կտանք, ընտիր մարդ ա, ուզում ենք՝ ինքը լինի». օհանավանցիները՝ Տեր Արամի մասին. տեսանյութ armtimes.com armtimes.com

time
«Իր համար կյանք էլ կտանք, ընտիր մարդ ա, ուզում ենք՝ ինքը լինի». օհանավանցիները՝ Տեր Արամի մասին. տեսանյութ

Ինչպես հայտնել ենք, Սուրբ Հովհանավանք վանական համալիրի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում երկու գրառում էր կատարել, որոնցից մեկով տեսակետ էր հայտնել, որ եկեղեցական բարձրագույն իշխանության մեջ ավելի ցայտուն տեսանելի է անսեր ու աններող ոգին, մյուսով էլ ահազանգել էր՝ հայտնելով իր նկատմամբ ճնշումների և սպառնալիքների փորձի մասին:

Համացանցում տեսանյութ է տարածվում, որտեղ Օհանավան գյուղի բնակիչները մեծ հարգանքով են խոսում, շեշտում քահանայի դրական հատկանիշների մասին:

«Շատ լավ համբավ ունի, մեր քահանան է շատ ընտիր, Տեր Արամը, կարելի է ասել, յուրահատուկ անձնավորություն ա: Շատ լավն ա: Ընտիր մարդ ա»,- ասում է Օհանավանի բնակչուհի մի կին:

«Տեր հայրն ա մեր Արամը, իրա ցավը տանեմ, իրա համար կարելի ա կյանք էլ տալ: Միակ մարդն ա՝ գա մտնի տները, ում ինչ պակաս ունենա, կանի: Իդեալական մի մարդ ա: 100 տոկոսով իրանով ա էս եկեղեցին ճանաչված»,- ասում է բնակիչներից մի տղամարդ:

Մեկ այլ բնակչի խոսքով՝ գյուղը շատ է սիրում Տեր Արամին, նա էլ գյուղացիներին է սիրում. «Լավ անձնավորություն ա»:

«Հարսանիքները տեր Արամի համար են շատ գալիս, Տեր Արամից էն կողմ մենք եկեղեցում քահանա չենք տեսել, թե իրա արած մաքրությունը․․․ Եկել ա, մեր եկեղեցին տեսքի ա եկել, մաքրության ա եկել, ամեն ինչը Տեր Արամի ձեռքի գործն ա․ ո՞ր քահանան կանի էդքան բան: Մեր կարծիքը մեր քահանայի հանդեպ պիտի շատ նորմալ լինի, որովհետև ուզում ենք՝ ինքը աշխատի»,- ասում են այլ բնակչուհիներ:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test