«Ո՞րն էր ձեր՝ պաշտոնից ազատման պատճառը, չգիտեի՞ք, որ չպետք է Կառավարությանը դեմ դիրքորոշում հայտնեք»,- «Մեդիահաբ»-ի այս հարցերն ուղղված էին վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար Լիպարիտ Դրմեյանին, ով Նիկոլ Փաշինյանի որոշմամբ օրեր առաջ ազատվեց պաշտոնից։
Հիշեցնենք՝ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ հայտնել էր, որ Կառավարությունը չի կատարելու ՀԷՑ-ի վերաբերյալ Ստոկհոլմի արբիտրաժի որոշումը՝ նշելով, թե հակառակ դիրքորոշում ունեցող պաշտոնյաները կազատվեն աշխատանքից և որ «Կառավարությունը ինքն է»։ Իսկ հակառակ դիրքորոշում հայտնող պաշտոնյան հենց Լիպարիտ Դրմեյանն էր, ով հայտարարել էր, թե միջազգային արբիտրաժի որոշումը ենթակա է պարտադիր կատարման։ Դրմեյանն այսօր ասաց, որ մնում է իր կարծիքին և որ «հանդես է եկել բացառապես պրոֆեսիոնալիզմի դիրքերից»։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test