Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Թուրքիան «գրավում է» Սև ծովը 1in.am 1in.am

time
Թուրքիան «գրավում է» Սև ծովը

Անկարայի համալսարանի պրոֆեսոր Սալիհ Յիլմազը «Անադոլուի» համար վերլուծականում ուկրաինական կարգավորման ոչ հրապարակային բանակցությունների մասին մի քանի էական դիտարկումներ է արել: Նրա գնահատմամբ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եվրոպացիներին երաշխավորել է, որ Պուտինը «բաց է Ուկրաինային անվտանգության երաշխիքների տրամադրման հարցում»:

Յիլմազի ներկայացմամբ՝ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆը տեղեկացրել է, որ Ուկրաինային անվտանգության երաշխիքներ կարող են տրամադրվել «ՆԱՏՕ-ի պայմանագրի հինգերորդ հոդվածի օրինակով, ինչը ենթադրում է կոլեկտիվ պաշտպանություն, երբ դաշինքի անդամներից մեկի դեմ ցանկացած հարձակում գնահատվում է որպես ագրեսիա մյուս բոլոր անդամների դեմ, որը նրանց պարտավորեցնում է նրան օգնություն ցուցաբերել»:

Ըստ թուրք քաղաքագետի, Ուկրաինային անվտանգության երաշխիքների տրամադրման ծրագիրը «գտնվում է մշակման փուլում»: Ծրագիրը նախատեսում է օդային տարածքի պարեկություն, զինվորականների ուսուցում և Սև ծովում հետկոնֆլիկտային առաքելություն: Ընդսմին, Թրամփը, որ խոստացել է Ուկրաինա զորք չուղարկել, պատրաստ է տեղաբաշխել մասնավոր ռազմական զորակազմ: Բացի այդ, նախատեսվում է ստեղծել 40 կիլոմետր լայնությամբ բուֆերային գոտի, այսինքն՝ զորքերի շփման ներկայիս գծից կողմերը համապատասխանաբար ետ կքաշվեն համապատասխանաբար քսան կիլոմետր:

«Անադոլուն» Թուրքիայի պետական գործակալություն է, և եթե սկզբունքորեն գնահատելու լինենք, ապա պետք է ասենք, որ Սաիլհ Յիլմազն ընդամենը շարադրել է այն տեղեկատվությունը, որ տրամադրել են Թուրքիայի ԱԳՆ-ն և, ամենայն հավանականությամբ, Ազգային հետախուզության ծառայությունը:

Ասվածն ավելի հավաստի կդառնա, եթե ավելացնենք, որ նա կարծիք է հայտնում, որ Թուրքիան դեմ է Սև ծովում օտար ուժերի ներկայությանը և պատրաստ է ապահովել սևծովյան նավահանգիստների վերագործարկման պատասխանատվությունը: Ավելի վաղ արևմտյան աղբյուրներն այդ առումով «արտահոսք են կազմակերպել», որ նման առաջարկություն Անկարան ստացել է Եվրամիությունից: Ուշագրավ է նաև, որ թուրք քաղաքագետը վստահաբար ասում է, որ Ռուսաստանն առաջարկել է Ուկրաինայում տեղաբաշխել նաև չինական ուժեր, բայց Զելենսկին մերժել է:

Այս հրապարակման մեջ, ըստ էության, առանձնակի և, մանավանդ, բացառիկ տեղեկություններ չկան, ամեն ինչ տարբեր լրատվամիջոցներ ներկայացրել են Անքորիջի Թրամփ-Պուտին բանակցություններից հետո: Սաիլհ Յիլմազի հոդվածի կարևորությունը, թերևս, այն է, որ այն հրապարակվել է Չինաստան Թուրքիայի նախագահ Էրդողանի այցից հետո, որի ընթացքում վերջինս բանակցություններ է վարել Ռուսաստանի նախագահ Պուտինի և Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ: Ըստ երևույթին, Էրդողանը Պուտինին խոստացել է Ուկրաինայի հարցում ռազմական չեզոքությունը պահպանել, ինչի դիմաց ակնկալում է ստանձնել Սև ծովում առևտրային նավագնացության անվտանգության ապահովումը: Թուրքիայի համար դա մեծ ձեռքբերում կլինի, քանի որ նա Սև ծովում ռազմական նավատորմը հզորացնելու լեգիտիմ հնարավորություն կունենա: Ոչ ոք երաշխավոր չէ, թե ուկրաինական կարգավորումը վերջնական ինչ «փաթեթավորում» կունենա: Բայց Սև ծովում ռազմական ներկայության ապահովագրումը և մեծացումը Թուրքիային կտան միջազգային քաղաքական դերակատարի լրացուցիչ ռեսուրսներ:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test