«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ և Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը պաշտոնի նշանակվել է 2022 թվականին և այդ օրվանից իսկ չի ընդունվել ո՛չ մարզի, ո՛չ մարզի ՔՊ-ականների կողմից։
Բանն այն է, որ Ղուկասյանը սյունեցի չէ և ծնվել է Սումգայիթում։ Հիմա էլ ՔՊ-ում նախընտրական թեժ պատրաստությանը զուգահեռ ՔՊ-ում, ըստ ArmLur.am-ի, կրկին լարվել են Ռոբերտ Ղուկասյանի դեմ։ Իսկ օրերս ՔՊ ներկայացուցիչները Սյունիքի տարածքային կառույցների հետ հանդիպման ժամանակ քննարկել են մարզպետի հեռանալու հարցը։
Ըստ տեղեկությունների՝ մարզպետի նկատմամբ դժգոհության հետևում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ու ՔՊ պատգամավոր Դավիթ Դանիելյանն են, որոնք ներկա են գտնվել այդ հանդիպմանը, սակայն լռում են՝ սպասելով հարմար պահի։
Ռոբերտ Ղուկասյանի մինչ պաշտոնի նշանակվելը եղել է Թայմ Լենդ Հիմնադրամի հիմնադիր տնօրենը, ապա 2017-2018 թվականներին՝ Ճամբարակի համայնքապետարան, համայնքի ղեկավարի օգնական, խորհրդական, ապա վարչապետի խորհրդական, որից հետո 2022 թվականին նշանակվել է մարզպետ։
Հետաքրքիրն այն է, որ ըստ 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրի, Ղուկասյանը հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, սակայն կառավարության կայքում հրապարակված նրա կենսագրությունում պատկանելիությունը նշված է անկուսակցական։ Սա խալմունք է, թե վրիպակ դժվար է ասել։
Իսկ ի՞նչ ունեցվածք ունի Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը․
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մարզպետ դառնալուց հետո 2023 թվականին Կապան համայնքում ձեռք է բերել 2 հողամաս 1 մլն և 1,5 մլն դրամ արժեքով։
Տրանսպորտային միջոց մարզպետը չի հայտարարագրել։
Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 2 մլն 342 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 1,1 մլն դրամ։
Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 18 մլն 181 հազար դրամ, որից 15 մլն 682 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմից, իսկ 2 մլն 499 հազար դրամը եկամտահարկի վերադարձ է։ Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 28 մլն 237 հազար դրամ, որը անշարժ գույք ձեռք բերելու իրավունք է, այսինքն հիփոթեքով ձեռք բերված գույքի մայր գումարի մնացորդը, որը մարելու համար էլ մարզպետը ստացել է եկամտահարկի վերադարձ։
Էմմա Միքայելյան
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test