Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Արցախի ԱԺ-ն պահանջել է օրակարգային դարձնել գերիների հարցը, ապահովել արցախցիների վերադարձը panarmenian.net panarmenian.net

time
Արցախի ԱԺ-ն պահանջել է օրակարգային դարձնել գերիների հարցը, ապահովել արցախցիների վերադարձը

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության հռչակման 34-ամյակի առիթով Արցախի Ազգային ժողովն անցկացրել է արտահերթ նիստ, որի ընթացքում ընդունված հայտարարությունը հրապարակվել է սեպտեմբերի 2-ին՝ Երևանի Ազատության հրապարակում կազմակերպված «Վերադարձ» խորագրով միասնության հավաքի ժամանակ։ Հայտարարությունը հրապարակել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, հայտնում է Sputnik Արմենիան։

«Արցախի Ազգային ժողովը պահանջում է ՀՀ իշխանություններից և կոչ է անում միջազգային իրավասու կազմակերպություններին, միջնորդ երկրներին, որ հայ-ադրբեջանական բանակցություններում օրակարգային հարց դարձնեն գերիների և պատանդների ազատ արձակումը, արցախահայության վերադարձը հայրենի բնօրրան և պատմական հայրենիքում ազատ, անվտանգ և արժանապատիվ ապրելու իրավունքի ապահովումը»,– ասվում է հայտարարության մեջ։

Նախաձեռնության մեջ շեշտադրվել է Արցախի անկախացման գործընթացը, հետագա տարիների ընթացքում արձանագրված հայաթափումը, ինչպես նաև անդրադարձ է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատում ներառված է նաև Արցախի ժողովրդի իրավունքների հարցը, ուստի այդ խմբի լուծարումն առանց այդ իրավունքների պաշտպանության գործուն մեխանիզմների և երաշխիքների մշակման՝ անթույլատրելի է»,– մեջբերեց Մետաքս Հակոբյանը։

Հայտարարությունը համարվում է բաց և հնարավոր է միանալ ու ստորագրել այն ցանկացած ցանկացողի կողմից։

Միասնության հավաքը եզրափակվել է Հայաստանի վաստակավոր արտիստ Ներսիկ Իսպիրյանի երաժշտական կատարումով։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը սկսել է լայնածավալ ռազմական գործողություններ Արցախի դեմ։ Հաստատված տվյալներով՝ ադրբեջանական գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 220-ը։

ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից ի վեր Արցախի տարածքից բռնի կերպով տեղահանվել է 115,365 քաղաքացի։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test