Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Էրդողանը թաղեց «Զանգեզուրի միջանցքը» 1in.am 1in.am

time
Էրդողանը թաղեց «Զանգեզուրի միջանցքը»

Չինաստանից տունդարձի ճանապարհին Թուրքիայի նախագահը ճեպազրույց է ունեցել ուղկեցող լրագրողական խմբի հետ: «Անադոլուն» փոխանցում է, որ Էրդողանը խոսել է Վաշինգտոնում հայ-ադրբեջանական պայմանավորվածությունների մասին: Նրա գնահատմամբ՝ Հայաստանը և Ադրբեջանը «նշանակալի չափով հաղթահարել են խաղաղության ճանապարհի խոչընդոտները և հասել եզրագծին»:

Էրդողանը հանրայնացրել է, որ ՇՀԿ գագաթաժողովի շրջանակներում բանակցություններ է վարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և արդյունքում «տեսել, որ Ալիևը և Փաշինյանը նույն դիրքորոշումն ունեն»:

Թուրքիայի նախագահը մասնավորեցրել է. «Սահմանային անցակետերի բացմամբ, տրանսպորտային երթուղիների գործարկմամբ տարածաշրջանը դրական լուրջ ազդակներ կստանա»,- ձևակերպել է Էրդողանը: Ճշտող հարցին, թե ի՞նչ է սպասվում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»,-Թուրքիայի նախագահը կրկնել է նախորդ սահմանումը. ««Զանգեզուրի միջանցքի» բացումով մեր տարածաշրջանում կիշխի խաղաղություն և կայունություն, կաշխատեն զամաքային և երկաթուղային երթուղիները, կբացվեն սահմանային անցակետերը»:

Ըստ էության, Թուրքիայի նախագահն ասել է այն, ինչ Իլհամ Ալիևի համար չափազանց դժվար է խոստովանել և, մանավանդ, մատուցել սեփական հանրությանը, որին նա ավելի քան երկու տասնամյակ պահել է «Արևմտյան Զանգեզուրը վերադարձնելու և Նախիջևանի հետ միավորվելու» էյֆորիայի տակ:

Էրդողանի ձևակերպումներից հստակ հետևում է, որ տարածաշրջանում հաղորդուղիների ապաշարջափակումը ծրագրվում է իրականացնել սահմանային անցակետերի բացման սկզբունքով: Իսկ դա նշանակում է, որ Բաքու-Նախիջևան հաղորդակցությունը Հայաստանի տարածքում ենթարկվելու է սահմանային, ուստի և՝ մաքսային ստուգման՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Թուրքիայի նախագահի խոսքից կարելի է ենթադրել, որ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններն սկզբունքորեն վերաբերելի են նաև հայ-թուրքական հարաբերություններին: Ավելի վաղ նա ասել է, որ այդ գործընթացում քննարկվում են շոշափելի քայլեր:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test