Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն այն կարծիքին է, որ Ալիևն ասում է այն, ինչ կա, իսկ Հայաստանի իշխանություններն իրենց քարոզիչներով փորձում են ուրիշ անվան տակ «Զանգեզուրի միջանցք»-ի հանձնումը վաճառել հասարակությանը:
«Financial Times-ն այդպես էլ գրում է, որ սա «Զանգեզուրի միջանցքն» է՝ ռեբրենդինգ արած: Ալիևը ռեալիստ մարդ է և ասում է այն, ինչ կա. մենք զիջեցինք միջանցքը, ուղղակի ուրիշ անվան տակ: Մենք ամիսներով զգուշացնում էինք, որ նրանք սա կանեն, բայց անունը կփոխեն, էլի կսկսեն մեր ժողովրդին մանիպուլացնել: Եկեք տեսնենք, թե ինչ է գրում միջազգային մամուլը:
Նախ՝ ադրբեջանցիները գրում են, որ սա հերթական կապիտուլյացիան է Հայաստանի, Ադրբեջանն ամեն ինչ ստացավ, Հայաստանն ամեն ինչ զիջեց, սա Ալիևի հաղթանակն էր: Ի դեպ, Al Arabiya-ի հետ հարցազրույցում Ալիևը սպառնաց՝ նշելով, որ այս անձն այդ պայմանագիրը ստորագրել է ամբողջ Հայաստանի անունից, և եթե Հայաստանը փորձի դա խախտել, վատ կլինի Հայաստանի համար: Այսինքն՝ պատերազմի սպառնալիք: Ադրբեջանցիները գրում են՝ սա պարտություն է Մակրոնի համար, Ֆրանսիական սենատի դեպուտատների համար, Եվրապառլամենտի, Amnesty international-ի, Human Rights Watch-ի, հայկական լոբբիի համար:
Soufan կենտրոնը Նյու Յորքում գրում է, որ Հայաստանը սահմանափակ վերահսկողություն կունենա այդ կորիդորի վրա, և, որ շատ ավելի քիչ է ստացել այդ պայմանագրից, քան իր հարևանները: Ջեֆրի Սաքսը ձեզ մոտ էր խոսում այդ մասին, որ սա շատ վտանգավոր է Հայաստանի համար և նույնիսկ կարող է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ, իսկ որոշ ծիծաղելի մարդիկ փորձում են իրենց կարծիքը հայտնել Ջեֆրի Սաքսի մասին՝ իրենց դնելով հիմար դրության մեջ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ շարունակելով մեջբերումներ անել միջազգային մամուլից և տարբեր հեղինակավոր քաղաքագետների և փորձագետների զգուշացումներից:
«Իհարկե, 7 տարի մեզ անընդհատ խաբում են, բայց դժվար է հանձնել երկրի մի տարածք 100 տարով, բայց հետո ժողովրդին համոզել, որ սա հանձնել չէ»,- ընդգծեց նա:
Արթուր Խաչիկյանը նշեց, որ վաշինգտոնյան գործընթացների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները բավարարում են նախ Իսրայելին. «Իսրայելն իրականացնում է հակաիրանական իր ծրագիրը, որին միանում են Թուրքիան և Ադրբեջանը, Հայաստանը չեզոքացվում է, Իրանը թուլացվում և մեկուսացվում է: Սա Իսրայելի հաղթանակն է: Սա Թուրքիայի և Ադրբեջանի հաղթանակն է. նրանք դառնում են գերիշխող ուժ մեր ռեգիոնում: Սա ԱՄՆ-ի համար է հաղթանակ՝ իր ազդեցությունն է ամրապնդում ռեգիոնում, և մեծ պարտություն է Ռուսաստանի և Իրանի համար:
Մենք երկար ժամանակ հարցեր էինք տալիս մեր ռուս գործընկերներին, թե ինչպես կարող են այսպիսի արտաքին քաղաքականություն վարել, նրանք էլ մեզ էին հարցեր տալիս, թե՝ դուք ինչպես այս կառավարությանը վերընտրեցիք, ինչպես հրաժարվեցիք նոյեմբերի 9-ի փաստաթղթից, որով ունեիք Արցախ, այնտեղ ապրում էին հայեր: Փաստորեն, ռուսներին Ղարաբաղից հանելու համար նա ենթարկվեց Արևմուտքի պահանջին և հանձնեց Արցախը: Ռուսաստանում մեծ զարմանքով ընդունվեց այս նորությունը, շատերն սկսեցին քննադատել ՌԴ արտաքին քաղաքականությունը, և որոշ հարցեր իսկապես կան, որ պետք է իրենց տանք: Բայց ՌԴ-ն շատ զբաղված է: Տեսնում ենք, որ Ուկրաինայում չի ստացվում խաղաղություն հաստատել և չի ստացվելու…»:
Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանությունների կողմից անընդհատ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերաբերյալ հղումներին, նա հարց հնչեցրեց. «Դուք որևէ ուրիշ երկիր գիտե՞ք, որ անընդհատ խոսում է ինքնիշխանության մասին, բայց ենթարկվում է իր հարևանների պահանջին, որ իր սահմանապահներն ու մաքսային աշխատողները չերևան, չլինեն այնտեղ: Որևէ երկիր գիտե՞ք, որ իր տարածքը 100 տարով զիջում է ինչ-որ ուրիշ երկրի»:
Պատմական տարբեր իրադարձությունների հղում անելով՝ նա շեշտեց, որ զիջելով, ծնկի գալով, թույլ լինելով և սիրաշահելով՝ ագրեսորին չես հագեցնի, դա միայն գրգռում է նրա ախորժակը. «Արդյո՞ք պայմանագիրը կարող է պաշտպանել ինչ-որ մի պետություն հարձակումից: Ուզո՞ւմ եք 20-րդ դարից սկսենք. Հաագայի կոնվենցիաները որտե՞ղ են հիմա, Ազգերի լիգան որտե՞ղ է՝ իր խարտիայի հետ միասին, որտե՞ղ են պայմանավորվածություններն Անգլիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև, Մյունխենի պայմանագիրը որտե՞ղ է, Սովետական Միության պայմանագիրը Գերմանիայի հետ որտե՞ղ է: Սովետական Միությունը մինչև վերջին օրը Գերմանիային ցորեն ու վառելիք էր ուղարկում, հույս ունենալով, որ պատերազմից կխուսափի: Սա կարելի է երկար շարունակել: Պայմանագրերը խաղաղություն չեն բերում, խաղաղություն բերում է ճիշտ դիվանագիտությունը, սեփական ուժերին վստահելը և ճիշտ արտաքին քաղաքականություն ունենալը»:
Դիտարկմանը՝ ասում են՝ պարտված պետություն ունենք, ռեսուրսներ էլ չունենք, ի՞նչ անել այս իրավիճակում, նա արձագանքեց.
«Գնա՛լ, որովհետև մենք պարտվեցինք ձեր պատճառով, մինչև ձեր իշխանության գալը մենք պարտված չէինք: Դուք չընդունեցիք այն բոլոր առաջարկները, որոնք արվում էին մինչև 2020թ. պատերազմը, որպեսզի փոխզիջումների հիման վրա լուծվեր Ղարաբաղի հարցը: Դուք բերեցիք 2020թ. պատերազմը, դուք սադրեցիք Ալիևին, ասում էիք՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», «ուղիղ կխոսենք Ադրբեջանի ժողովրդի հետ», դուք չկանգնեցրիք պատերազմը, տապալեցիք պատերազմից հետո բոլոր դիվանագիտական պրոցեսները, բերեցիք նոր կապիտուլյացիայի, հանձնեցիք Արցախը Պրահայում, 5000 տղայի տարաք մահվան և ասացիք՝ արդյունքը նույնը կլիներ, բայց առանց զոհերի, և մեր հասարակությունը դա կուլ տվեց:
Այս իրավիճակն այս խմբի քաղաքականության հետևանքն է, որովհետև չկարողացան ճիշտ դիվանագիտություն տանել, պահպանել իրենց կապերը Ռուսաստանի և Իրանի հետ և ունենալ լավ հարաբերություններ Արևմուտքի հետ, ինչպես մենք միշտ անում էինք՝ մինչև իրենց իշխանության գալը: Իսկ նոր կապիտուլյացիա, նոր զիջումներ անելով՝ դուք միայն գրգռում եք Ալիևի ախորժակը, ամեն ինչ հանձնում եք, հաջորդը նա պահանջելու է Սևանի ափը: Խոսում են Արևմտյան Ադրբեջան կոչվածի մասին: Սևան, Երևան, Սյունիք… Իրար հետևից նրանք իրենց պահանջներն առաջ կտանեն: Սրանք էլ ամեն ինչ զիջում են, որ մնան իշխանության»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test