Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Հայաստանի Մ21 հավաքականի հայտացուցակը vnews.am vnews.am

time

Հայաստանի Մ21 հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Շվեդիայի և Լեհաստանի թիմերի դեմ Եվրո-2027-ի ընտրական մրցաշարում կայանալիք հանդիպումների համար նախատեսված հայտացուցակը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը

Դարպասապահներ. Գոռ Մատինյան («Ուրարտու»), Դավիթ Դավթյան, Հայկ Ղազարյան (երկուսն էլ` ԲԿՄԱ Երևան)։

Պաշտպաններ. Ալյոշա Խաչատրյան, Պետիկ Մանուկյան, Մարկ Ավետիսյան, Սուրեն Ծառուկյան, Անդրանիկ Հակոբյան (բոլորը` ԲԿՄԱ Երևան), Արտյոմ Բանդիկյան (ԲԿՄԱ Մոսկվա), Մհեր Թառլոյան («Շիրակ»)։

Կիսապաշտպաններ. Նարեկ Ջանոյան, Միշել Այվազյան, Վյաչեսլավ Աֆյան, Պետրոս Ալեքյան, Համլետ Սարգսյան (բոլորը` ԲԿՄԱ Երևան), Միսակ Հակոբյան («Արարատ-Արմենիա), Դավիթ Հակոբյան («Պոդբրեժովա»),Կառլեն Հովհաննիսյան («Փյունիկ»)։

Հարձակվողներ. Արայիկ Էլոյան («Արարատ-Արմենիա»), Արթուր Ասկարյան (ԲԿՄԱ), Երվանդ Սուքիասյան (ԻՄՍՏ), Էդիկ Վարդանյան («Ուրարտու»)։

Լևոն Բաշոյանը, էդգար Փիլոյան և Պողոս Կրմզյանը Մ21 տարեկանների հավաքականի առաջիկա հավաքը բաց կթողնեն վնասվածքների պատճառով։

Հայաստանի Մ21 հավաքականը սեպտեմբերի 5-ին հյուրընկալվելիս կմրցի Շվեդիայի հասակակիցների թիմի դեմ, մեկնարկը` Երևանի ժամանակով 20:00-ին։

Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը Լեհաստանի Մ21 հավաքականին Երևանում կընդունի սեպտեմբերի 9-ին, մեկնարկը` 17:00-ին։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test