ԱԺ նախկին պատգամավոր, իրավաբան Տարոն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այն շունչը, որ մարդուն կյանք է տվել և այդ կյանքում գեղեցիկին ձգտելու ու այդկերպ՝ հենց կյանքը գեղեցկացնելու կամք, ինքը կազմված է գիտելիքից և ինքն էլ հենց կատարյալ գիտելիքն է՝ ծավալված ներդաշնակության մեջ։ Մարդկանց, ովքեր իմ մեջ սեր են ներշնչել գիտելիքի նկատմամբ, և մարդկանց, ում ես երբևէ համարձակվել եմ այդ նույն սերը ներշնչել, շնորհակալ եմ ծանր և պատասխանատու առաքելությունը փոխանցելու և ստանձնելու համար։ Այդկերպ մենք բոլորս ենք ծառայում կյանքին ու դրա գեղեցկությանը։ Միևնույն ժամանակ այդ կարևոր առաքելության մեջ կա մի առանցք, որից շեղվելը հեռացնում է մարդուն մարդկությունից, իր ազգից, իր պետությունից, իր ընտանիքից և հենց իրենից։ Այդ առանցքը գիտելիքով, այլ կերպ ասած՝ սկզբնական շնչով հարստացած պայքարի կամքն է՝ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԵՎ ԱՌԱՔԻՆԻ ԱՆՀԱՏԻ ԿԵՆՍԱՁԵՎՈՎ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ, ԱԶԳԻ ՈՒ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ։ Հ.Գ. Շնորհավոր Գիտելիքի օրը»։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test