Գոյություն ունի խորհրդային մի պատմություն (կամ լեգենդ) այն մասին, որ նախորդ դարի 70-ականների կեսերին ադրբեջանական կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Հեյդար Ալիևին իր մոտ է կանչել ԽՄԿԿ Քաղբյուրոյի՝ գաղափարախոսության գծով պատասխանատու, կուսակցության երկրորդ դեմք Միխայիլ Սուսլովը: Եվ նրանց միջև տեղի է ունեցել հետևյալ երկխոսությունը.
- Հեյդար Ալիևիչ, ինչպե՞ս են հակասովետական այլախոհների առումով գործերը հանրապետությունում:
- Գործերը հիանալի են, Միխայիլ Անդրեևիչ: Այդիսիք չկան:
- Ոչ մե՞կը:
- Այո: Ոչ մեկը չի բացահայտվել:
- Բայց մեկը կա հաստատ:
- Ո՞վ է դա:
- Եթե ոչ մի հակասովետական անձ չի բացահայտվել, ապա անպայման մեկը կա, և դա դուք եք, Հեյդար Ալիևիչ:
Ալիևը հասկանում է ակնարկը, և Ադրբեջանում անմիջապես հայտնաբերվում է իսկական հակասովետական այլախոհը՝ Ադրբեջանի պետական համալսարանի պատմության դասախոս Աբուլֆազ Ալիևը (1980-ականներին նա վերցնելու էր Էլչիբեյ ազգանունը): 1975 թվականին հակասովետական հոդվածով վերջինս դատապարտվում է 1.5 տարվա ազատազրկման: Դատավարությունը տևում է ընդամենը չորս օր, Էլչիբեյը հրաժարվում է փաստաբանից և պաթետիկ ելույթներ ունենում Ադրբեջանի ազատագրման մասին: Իսկ այնուհետև, բավականին արագ, պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվում բանտից: Ու անմիջապես ստանում է Ադրբեջանական ԽՍՀ Գիտությունների ակադեմիայում պաշտոն և նոր բնակարան Բաքվում: Ի դեպ, փաստ չէ, որ նա ընդհանրապես բանտարկված է եղել: Ավելին, Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովի հարցազրույցներից մեկում կասկած էր հայտնվել նրա այլախոհ լինելու հանգամանքի առումով:
Ո՞րն է գաղտնիքը: Ոչ մի գաղտնիք էլ չկար: Փաստն այն է, որ, մինչև 1969 թվականին Հեյդար Ալիևի իշխանության գալը, տարածաշրջանային կլանների պատերազմը պառակտում էր հանրապետությունը. Գյանջայի, Շուշայի (մեր Շուշին՝ Վ.Ս.), Աղդամի (Աղդամը մեր հայրենիքը չէր՝ Ս.Ս), Շեքիի և Ապշերոնի կլանները զբաղված էին ազդեցության ոլորտներ բաժանելով:
Կլանայնությանը վերջ դնելու նպատակով Ալիևը, որպես հանրապետական ՊԱԿ-ի ղեկավար, նշանակվեց Ադրբեջանի ղեկավար: Նա դա արեց բնորոշ արևելյան ձևով. պատկանելով երկրորդական նախիջևանյան կլանին՝ վերջինս պարզապես փոխարինեց մյուս բոլորին դրանով։ Իսկ Ալիև-Էլչիբեյը նույնպես պատկանում էր նախիջևանյան կլանին։ Ադրբեջանում քչերն էին կասկածում, որ նա Ալիևի մարդն է և նրա կողմից բառացիորեն նշանակվել էր Ադրբեջանական ԽՍՀ-ի գլխավոր և միակ այլախոհը։ Արևելյան մտածողության համաձայն, նման մեկը պետք է լիներ հուսալի, սեփական շրջապատից մարդ։
«Միակ այլախոհի» կարգավիճակը Էլչիբեյին օգտակար եղավ վերակառուցման ժամանակ, երբ նա ընտրվում է Ադրբեջանի ժողովրդական ճակատի ղեկավար՝ առանց որևէ այլընտրանքի։ 1993 թվականին, ներքին հակամարտության գագաթնակետին, բառացիորեն քաղաքացիական պատերազմի շեմին, Էլչիբեյը, որն արդեն նախագահ էր, անսպասելիորեն Բաքվից փախչում է Նախիջևան, ապա Թուրքիա՝ պաշտոնը պարզապես թողնելով իր հայրենակից Հեյդար Ալիևին։ Կադրերին, այդ թվում՝ ընդդիմադիր, անհրաժեծշտ է պատրաստել նախապես։
Նյութը՝ մեկ-երկու լրացումով, թարգմանված է «իստորիկ-ալկոհոլիկ» ռուսախոս տելեգրամյան ալիքից:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test