Օգոստոսի 31-ին կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ: «Անադոլուն», հղում անելով Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության պաշտոնական հաղորդագրությանը, հայտնում է, որ երկու առաջնորդները նախ առանձնազրույց են ունեցել, ապա բանակցությունները շարունակվել են պավիրակությունների ընդլայնված կազմով ձևաչափով:
Ըստ այդմ, Թուրքիայի նախագահը Չինաստան է մեկնել բավական պատկառելի պատվիրակությամբ, որի կազմում ընդգրկված են արտաքին գործերի, էներգետիկայի և բնական պաշարների, ֆինանսների և գանձապետության, պաշտպանության, արդյունաբերության և տեխնոլոգիաների, առևտրի նախարարները, Ազգային հետախուզության ծառայության տնօրեն Քալընը և Չինաստանում Թուրքիայի դեսպան Ունալը:
Նախարարական այդ »շքախմբի» և, մանավանդ, Ազգային հետախուզության ծառայության տնօրենի և ռազմական գերատեսչության ղեկավարի ներկայությունը վկայում է, որ թուրք-չինական բանակցությունները բավական լուրջ թեմաներ են շոշափում՝ առևտրից մինչև ռազմական և տեխնոլոգիական և հատուկ ծառայությունների միջև համագործակցության խորացման հեռանկարով:
Բայց «Անադոլուի» տարածած տեղեկատվության ամենաուշագրավ ձևակերպումը, թերևս այն է, որ Թուրքիայի նախագահը Չինաստանի առաջնորդին ներկայացրել է ««Միջին միջանցք» նախագծի և «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության համաձայնեցման ուղղությամբ համատեղ քայլերի կարևորությունը»:
«Միջին միջանցքն» արդեն իսկ գործում է, և Չինաստանը Կենտրոնական Ասիա-Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա երթուղով կապում Եվրոպային: Դա սկզբունքորեն Չինաստանի հռչակած «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության հյուսիսային թևի, որ Ղազախստանով և Ռուսաստանով պետք է հասներ Բալթյան նավահանգիստներին և Բելառուս-Լեհաստան ցամաքային սահմանին, այլընտրանքն է:
Չինական «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության այսպես կոչված՝ «կենտրոնական ուղղությունը» ենթադրում է Չինաստանը Կենտրոնական և Առաջավոր Ասիայով կապել Միջերկրական ծովի հետ, իսկ երրորդ՝ «հարավային թևը» նախատեսում է ելք դեպի Պարսից ծոց:
Էրդողանի «համաձայնեցման» գաղափարը, կարելի է ենթադրել, վերաբերում է Սյունիքում հաղորդուղիների բացման դեպքում ապրանքաշրջանառության և ապագայում ուղևորափոխադրումների «բալանսավորմանը»: Թուրքական կողմն արդեն հայտարարել է, որ Մեղրիի անցուղու շահագործման դեպքում տարեկան սպասում է 15 միլիոն տոննա բեռնափոխադրումների: Ըստ երևույթին, Կենտրոնական Ասիայի երկրները նման ծավալ չեն կարող ապահովել, Թուրքիայի հույսը Չինաստանն է: Թուրքիան արդեն իսկ հայտարարել է ավելի քան երկու միլիարդ եվրո փոխառություն վերցնելու և Կարս-Իգդիր-Նախիջևան երկգիծ, լիովին էլեկտրաֆիկացված երկաթուղի կառուցելու մասին: Ենթադրվում է, որ ներդրումները կփոխհատուցվեն Չինաստան-Եվրոպա բեռնափոխադրումներից մաքսային մասհանումների հաշվին: Իսկ եթե Չինաստանը բեռնափոխադրումները «Միջին միջանցքի» և «Թրամփի կամրջի» միջև չբալանսավորի՞: Հայ-չինական ռազմավարական համագործակցության մասին համաձայնությունն այդ մասին նպատականշում ունի՞:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test